Մասիսի քաղաքապետին ազատ արձակելու հարցով ԱԺ-ում ստորագրահավաք է սկսվել
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը խորհրդարանում ստորագրահավաք է նախաձեռնել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին գրավի դիմաց ազատ արձակելու նպատակով:
NEWS.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հաստատեց այս տեղեկությունը՝ հավելելով, որ արդեն հավաքվել է 8 ստորագրություն:
Հիշեցնենք, որ Մուրադ Մուրադյանը պատգամավոր է ընտրվել Արարատի մարզն ընդգրկող ընտրական տարածքից: Նա Դավիթ Համբարձումյանի մտերիմն է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, այդ թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։ Ձերբակալվել է նաեւ քաղաքապետի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ