«Երկու հատ մայկա են տպել՝ հակածխախոտային պայքար, կանանց դեմ բռնություն». Նաիրա Զոհրաբյան
Այսoր ԱԺ-ում Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը 2017-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց.
«Քաղհասարակության տարբեր կազմակերպություններ պարբերաբար մտահոգություններ են հայտնել, որ ԵՄ-ի կողմից տրվող ոչ միայն դրամաշնորհները, այլ նաեւ բյուջեի ուղղակի ներարկումները շատ դեպքերում փոշիացրել են տարբեր անկապ եւ անիմաստ ծրագրեր: Ինչ-որ երկու հատ մայկա են տպել՝ հակածխախոտային պայքար, կանանց դեմ բռնություն եւ այլն:
Չե՞ք կարծում, որ մենք հիմա այնպիսի փուլում ենք, որ կա վստահության վերականգման կարիք:
Չե՞ք տեսնում անհրաժեշտություն այդ դրամաշնորհների եւ բյուջեի ներարկումների առնվազն վերջին 1-2 տարվա աուդիտի համար»:
Ջանջուղազյանը պատասխանեց. «Ես չեմ կարողանում ըմբռնել, թե խոսքը որ ներարկումների մասին է, իմ պատկերացմամբ, ներարկումները կամ դրամաշնորհներն են, կամ վարկերը: Հավանաբար, դա վերաբերում է բյուջեն շրջանցած ծրագրերին, որոնք պետական պահուստների հետ պիտի որ կապ չունենան»: Նա ասաց, որ եթե խոսքը ՀԿ-ների մասին է, աուդիտը պետք է անցկացվի ըստ այդմ՝ իրենց համար նախատեսված ձեւով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
http://www.aravot.am/2018/05/31/960801/


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել