Ալեքսանյանը՝ Փաշինյանին. Եթե ուզում եք գրանցեմ, պտի էդքան հազար աշխատողի ազատեմ, գործարանը փակեմ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Նիկոլ Փաշինյան-գործարարներ ընդհանուր առմամբ բարիդրացիական հանդիպումից, ուր հիմնական նյուզմեյքերը եղել է շաքարի արքա Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը, ով իրեն «հատուկ» անկեղծությամբ ասել է․ «Ես հիմա տեքստիլի գործարան եմ աշխատացնում, ոչ մի շահույթ չունեմ, նախորդ իշխանությունների հետ պայմանավորվել եմ, որ աշխատատեղ եմ բացելու, վեց տարի շարունակ եղած շահույթը ներդնում անեմ գործարանում, էլի աշխատատեղ բացեմ, հա դե, աշխատողները գրանցում չունեն։ Եթե ուզում եք գրանցեմ, պտի էդքան հազար աշխատողի ազատեմ, գործարանը փակեմ, սաղին ուղարկեմ տուն, որովհետեւ շատ մեծ ներդրումներ են պետք նման գործարան ու էդքան մարդ աշխատացնելու համար։ Ասեք՝ ո՞նց անեմ, ոնց ասեք՝ ըտենց պատրաստ եմ անել»։
Ներկաները նկատել են, որ հարցադրումն ինչ-որ առումով իսկապես մտահոգել է Փաշինյանին։ Վերջինս, որն ընդհանուր առմամբ շատ չի խոսել այդ հանդիպման ժամանակ, այլ առավելապես լսողի դերում է եղել, սկզբնական իր խոսքում հարկ է համարել հարցնել՝ ինչո՞վ օգնեմ, որ անխափան աշխատեք, արհեստական պրոբլեմներ ոչ մեկի առջեւ չենք հարուցելու։ Հարցադրումը լսելուց հետո Փաշինյանն ասել է՝ խնդիրը խորությամբ մասնագետների հետ կքննարկենք, ձեզ կպատասխանենք՝ ամեն ինչ պետք է լինի օրինական դաշտում։
Ի դեպ, Սամվել Ալեքսանյանն իր մտահոգությամբ միակը չի եղել այդ հանդիպման ընթացքում, մյուս գործարարները եւս անդրադարձել են այդ կարգի խնդիրների»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր