Ֆինանսների նորանշանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանի ունեցվածքը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2017 թվականի ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը ներկայացրել է սահմանված ժամկետում՝ 2018 թվականի փետրվարին:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկացնում է, որ 2017-ին ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը հարկատու տարում որևէ շարժական ու անշարժ գույք ձեռք չի բերել ու չի օտարել:
Փոխառության վերաբերյալ ևս Ատոմ Ջանջուղազյանի հայտարարագրում տվյալներ չկան:
Որպես դրամական միջոց՝ Ատոմ Ջանջուղազյանը հարկային տարվա սկզբում հայտարարագրել է 5 մլն դրամ, տարվա ավարտին՝ 7 մլն 400 հզր դրամ: Բացի դրանից, Ջանջուղազյանը տարվա սկզբին հայտարարագրել է 33 հզր դոլար, տարվա ավարտին՝ 37 հզր դոլար:
Որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ և տարեկան եկամուտ՝ Ատոմ Ջանջուղազյանը նշել է 15 մլն 212 հզր դրամ:
Ատոմ Ջանջուղազյանն ընդհանուր ունի 22 մլն 612 հզր դրամ և 37 հզր դոլար:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր