2018 թվականը պատմական տարի է լինելու. Արմեն Սարգսյան
Այսօր տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշեց, որ հոգաբարձուների խորհրդի համախմբման առաքելությունը ավելի արդիական է այսօր, և այն պետք է լինի Սփյուռքը միավորող գործոն:
«Այն ծրագրերը, որոնք իրականացվել են հիմնադրամի միջոցով, համահայկական ջանքերի արդյունք է: Տարեցտարի պետք է կատարելագործվեն մեթոդները՝ ավելի մեծ արդյունք գրանցելու, ավելի հավակնոտ ծրագրեր իրականացնելու համար»,-ասաց նա և նշեց, որ հիմնադրամի բոլոր ծրագրերը ներքուստ միավորող բովանդակություն ունեն:
«ՀՀ-ում հիմնարար իրադարձություններ են տեղի ունեցել, և այդ ֆոնին շատ ակնհայտ է դառնում ազգային համախմբվածության անհրաժեշտությունը: Հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել, կարծում եմ՝ 2018 թվականը պատմական տարի է լինելու, բավական է հիշել ոչ միայն ՀՀ Առաջին հանրապետության հարյուրամյակը, այլ նաև համազգային շատ կազմակերպությունների հարյուրամյակը»,-ասաց նա և նկատեց, որ այս տարի վաղ գարնանը ՀՀ-ն թևակոխեց իր պատմության համար նոր շրջան՝ անցնելով խորհրդարանական համակարգի:
«Դրան հաջորդեցին պատմական իրադարձություններ, որոնց, վստահ եմ, որ բոլորը հետևել են: ՀՀ-ի և հայ ժողովրդի անունը աշխարհում ավելի բարդ է, որովհետև աշխարհը տեսավ, որ հայ ժողովուրդն իր կարևորագույն օրերին ունի տաղանդը՝ կրկին անգամ միավորվելու, և միաժամանակ ցույց տալու, որ յուրօրինակ երկիր է, որովհետև քաղաքական մեծ փոփոխությունները կարող են տեղի ունենալ խաղաղ ճանապարհով, սա նշանակում է, որ մենք թևակոխում ենք ազգային ծրագրերի նոր շրջան»,-ասաց նա:


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը