Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը Լոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտել Կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների Տղաների ու ակումբի համար միայն հպարտություն եմ զգում «Եվրոպական հնագիտության օրերը»՝ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններում Անցկացվել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի երկրորդ հանրապետական օլիմպիադայի առաջին փուլը «Դոսյե»-ի անդրադարձը՝ Ռուսաստանի միջամտությանը Հայաստանում նախատեսվող խորհրդարանի ընտրությանը Երևանը կրկին կապրի գինու ռիթմով ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների Մոսկվան ակնկալում է, որ Երեւանը կմասնակցի ԵԱՏՄ Աստանայի գագաթնաժողովին ՄԻՊ-ն ու Կատարի դեսպանն ընդգծել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունըԼոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտելԿաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցներիՏղաների ու ակումբի համար միայն հպարտություն եմ զգում«Եվրոպական հնագիտության օրերը»՝ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններումԱնցկացվել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի երկրորդ հանրապետական օլիմպիադայի առաջին փուլը«Դոսյե»-ի անդրադարձը՝ Ռուսաստանի միջամտությանը Հայաստանում նախատեսվող խորհրդարանի ընտրությանըԵրևանը կրկին կապրի գինու ռիթմովԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՄոսկվան ակնկալում է, որ Երեւանը կմասնակցի ԵԱՏՄ Աստանայի գագաթնաժողովինՄԻՊ-ն ու Կատարի դեսպանն ընդգծել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունըՎահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներԽաղը մթագնվեց Լիոնել Մեսսիի վնասվածքովԿրթաթոշակային մրցույթ՝ Ռումինիայում ուսանելու նպատակովԱպագա համաձայնագիրը թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակել. Թրամփ«Մասկվայից կոնկրետ ասում են, որ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործովԵթե դուք «Սիթիի» երկրպագու եք, պարզապես մոտեցեք և գրկեք ինձԷներգաբանկի պատճառով Մեծ Բրիտանիա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ՀռոմումGoogle-ը հայտարարել է, որ կրկին վերադառնում է խելացի ակնոցների շուկաApple-ը այս տարվա երկրորդ կեսին կներկայացնի 15 նոր սարք«Gyumri Art Week»-ն առանձին տաղավարով մասնակցել է «Tbilisi Art Fair»-ինԿբացվի գորգարվեստի թանգարան. ստորագրվել է հուշագիրԺաննա Անդրեասյանը պարզաբանել է Երևանում SOAD-ի համերգի հետաձգման պատճառներըՀայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչը մասնակցել է UEFA-ի Coach Mentor ծրագրինՏեսողական խնդիրներ ունեցող ընտրողները կկարողանան իրացնել իրենց ընտրական իրավունքըԼոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտելԹումոն իր 15-ամյակի առթիվ գալա երեկո կանցկացնի Լոս ԱնջելեսումՈստիկանությունը գրոհել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության գրասենյակըRadio France Internationale-ում հայալեզու լրատվական խմբագրություն է բացվելԳրանցվել է 470 դեպք, որից 110-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԿոնգոյում Էբոլայի կասկածելի դեպքերը գերազանցել են 900-ըԴիմումները հնարավոր է ներկայացնել և՛ էլեկտրոնային, և՛ թղթային եղանակով«Հայաստանի օր»՝ ֆրանսիական Կլամար քաղաքում«FLYONE ARMENIA»-ն գործարկել է Երևան- Բաթումի-Երևան երթուղով չվերթերըՖիլիպիններում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, 17 մարդ դեռ անհետ կորած էՂալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում. FarsԲայրամովը մեկնում է ԱՄՆԵրևանի կոնյակի գործարանը ներկայացնում է պրեմիում օղի՝ խաղողի յուրահատուկ հիմքովՊուտինի մերձավոր շրջապատը փորձել է նրան համոզել հրաժարվել ինտերնետի արգելափակումից. The GuardianԿալիֆոռնիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել․ հրշեջները փորձում են զսպել թունավոր նյութերի արտահոսքըԴա չի նշանակում, թե համաձայնագրի ստորագրումը մոտ ժամանակներս է սպասվումՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի ինքնաթիռի նավիգացիոն համակարգը խափանվել է Ռուսաստանի սահմանի մոտԽուզարկություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում. կան ձերբակալվածներԵրևան քաղաքի քրեական ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել«Օրեշնիկի» հարվածը միջուկային զենքի ցնցում է. ԿալասՈվքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են ստանալ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստԹրամփը Ծոցի երկրներից ակնկալում է միանալ «Աբրահամի համաձայնագրերին»Մայիսի 22-25-ը հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆՄայիսի 26-ին Հայաստանի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինենԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 35 հարց
Հայաստան

«Հայկական Սփյուռք» տարեգիրքն այլեւս չի հրատարակվի

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հանձնարարականի համաձայն, «Հայկական Սփյուռք» տարեգիրքն այլեւս չի հրատարակվի:

Այս մասին նա գրառում է արել Facebook-ի իր էջում՝ նշելով.

«Օրեր առաջ իմ աշխատասենյակում աչքովս մի չաղլիկ, շատ ծանր գիրք ընկավ: Հետաքրքրեց, սկսեցի ուսումնասիրել: Պարզվեց, որ դա «Հայկական Սփյուռք» անունով տարեգիրքն է, որը հրատարակում է Սփյուռքի նախարարությունը:

Մեծ հաշվով գրքի էությունը հետեւյալն է. տարեգրքի մեջ ընդամենը ներառված են նախարարության եւ գործընկերների կողմից իրականացված բոլոր միջոցառումները, նախարարի, երկրի առաջին դեմքերի կատարած այցերը: Եվ այս գիրքն ուղարկվում է սփյուռքյան մեր համայնքներին, որպեսզի աշխարհասփյուռ հայերը տեղեկացված լինեն վերոշարադրյալ կառույցների ու անձանց ծավալած գործունեության մասին:

Տարեգրքի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ստացա նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներից: Նախ, պարզվեց, որ, օրինակ, այս տարի հրատարակվող գրքում զետեղված են 1-2 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները: Այսինքն, Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները բացում են գիրքն ու ստանում «ժամկետն անց» տեղեկատվություն:

Պարզվեց նաեւ, որ շատ հաճախ իրացման, ինչպես նաեւ առաքման հետ խնդիրներ են եղել, ուստի մի մասը բաժանվել է նաեւ ՀՀ-ում: Եվ ամենակարեւորը, այս նախագծի համար մեր բյուջեն ամեն տարի զրկվել է 5 միլիոն դրամից, կրկնում եմ՝ հինգ միլիոն դրամ «Հայկական Սփյուռք» տարեգրքի համար:

Աներկբա է՝ մեր ժողովրդի կողմից վճարվող հարկերից կազմված պետական բյուջեի ամեն մի դրամը պետք է առավելագույնս արդյունավետ օգտագործվի, հետեւաբար, այսօր որոշեցի խորհրդակցել թիմակիցներիս՝ նորանշանակ փոխնախարարի, խորհրդականներիս եւ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ: Արդյունքում եկա այն որոշման, որ «Հայկական Սփյուռք» տարեգիրք նախագիծն իմ պաշտոնավարման օրոք չի լինելու, այդ 5 միլիոն դրամն էլ կամ կվերադարձվի բյուջե, կամ էլ անհամեմատ ավելի արդյունավետ, հավակնոտ ու գրավիչ նախագծի շրջանակներում կծախսվի:

Ես հիշեցնում եմ, որ դրսում արդեն վաղուց 21-րդ դարն է՝ նորագույն տեխնոլոգիաների դարը: Տարեգրքում հայտնված սույն տեղեկատվությունը տեսականորեն հնարավոր է անգամ մեկ ֆեյսբուքյան գրառմամբ անհամեմատ ավելի մեծ լսարանում տարածել, եւ դա անել առանց մեկ դրամ ծախսելու ու տոննաներով անիմաստ թուղթ վատնելու»: