Լոս Անջելեսից երեք հայեր 8 մլն դոլարի խարդախության սխեմայի համար են մեղադրվում
Լոս Անջելես շրջանի հինգ բնակիչների, որոնցից երեքը հայեր են, բժշկական ապահովագրությունների օգտագործմամբ խարդախության սխեմային մասնակցելու համար մեղադրանք է առաջադրվել։ Գարի Ճզմեջյանը, Մարինա Սարգսյանն ու Լուսինե Իլանգեզյանը ներգրավված են եղել խարդախ սխեմայում, որի հասցված վնասը 8 մլն դոլար է։ Խարդախները հիվանդներին անվճար կոսմետիկ պրոցեդուրաներ են առաջարկել, որոնք ապահովագրության մեջ ներառված չեն եղել, ապահովագրության տվյալները տրամադրելու փոխարեն։ Մեղադրյալները, որոնք աշխատել են կլինիկաներում, բժշկական պրոցեդուրաների ծախսերը վճարելու համար ապահովագրողներին հաշիվ են ներկայացրել, հաղորդում է «Los Angeles Daily News»-ը:
Գարի Ճզմեջյանը, հանցավոր դավադրության հիմնական մասնակիցներից մեկն է եղել: Նախկինում հետաքննության բաժնում նա քննիչ է աշխատել։ Նա կլինիկայի տիրոջը գաղտնի տեղեկություններ է փոխանցել ապահովագրական ընկերության մասին, ինչպես նաեւ շեղել է այլ քննիչների ուշադրությունը այդ կլինիկայից։
2012-ից 2017 թվականներին մեղադրյալները կեղծ դիմումներով 20 մլն դոլարի հայտ են ներկայացրել ապահովագրողներին եւ ստացել 8 միլիոն դոլար։
Նրանց խարդախություն կատարելու նպատակով առողջապահության ոլորտում դավադրության մեջ, ինչպես նաեւ առողջապահության ոլորտում խարդախության 13 դեպքերի համար մեղադրանքներ են ներկայացրել։ Մեղադրական յուրաքանչյուր կետի համար նրանց առավելագույնը 10 տարվա ազատազրկում է սպառնում։


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար