Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի Ուկրաինայում քննարկում են Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հնարավորությունը Եվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ Բալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ Շիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ

Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններWildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլիՈւկրաինայում քննարկում են Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հնարավորությունըԵվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել էԳանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգությունՄյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզՄենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլԲալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԱնգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներՔրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձՈւրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազարՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱնձը հաստատող բիոմետրիկ նոր փաստաթղթեր․ ի՞նչ է փոխվումԻտալիայում շոգի պատճառով եղանակային վտանգի գոտին ընդլայնել են մինչև 19 քաղաքներԿրթության, գիտության և նորարարության ոլորտում համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Չեռնոգորիայի միջևԼիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներՌուսաստանն Ուկրաինային հարվածել է Հյուսիսային Կորեայից ստացած հրթիռով. ԶելենսկիԱբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոնBP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր«Ալաշկերտը» ավարտեց եվրագավաթային մրցելույթներն այս մրցաշրջանումՆախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանըԱմասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայրԷլեկտրոնային առևտրի օպերատորների պահեստները պետք է ունենան առնվազն 600 քմ տարածք և շուրջօրյա տեսահսկում․ նախագիծՄահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո ԲարեզինՀայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և շարունակելու է պայքարը Մ-17 ԱԱ-ումԿարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունըԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման թունելները պայթեցնելու մասինՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկանՍևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ըԵրևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամասի նկատմամբՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՀայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրաԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավորմամբ արված աշխատանքներինՆարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս ՊետրոսյանԻսպանիայի ԱԳՆ-ն կանչել է Իտալիայի դեսպանին՝ Շենգենյան համաձայնագիրը դադարեցնելու գաղափարի պատճառովՍինգապուրի վարչապետը շնվորհավորել է ՓաշինյանինՖրանսիայում անտառային հրդեհների գործերով ավելի քան 300 մարդ է ձերբակալվելԾաղկաձորում գործող ընկերությունը թաքցրել է աշխատավարձերի և շրջանառության իրական չափերըԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդինՄեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանըԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողներիՕգոստոսի 1-5-ը Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻնչպես կատարել անշարժ գույքի վարձակալությունից ստացված հարկային պարտավորությունները. ՊԵԿ-ի պարզաբանումըՄնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը
Հայաստան

Գործարարները Փաշինյանին հանդիպելուց հետո թեթեւացած շունչ են քաշել

hraparak.am-ը գրում է. Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր հրավիրել Հայաստանի մի խումբ օլիգարխների։ Քանի որ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո հաճախ է խոսում նրանց հարկային դաշտ տեղափոխելու, ապօրինի հարստանալու համար պատասխանատվության ենթարկվելու եւ նման այլ բաների մասին, այս խավը վերջին շրջանում շատ անհանգիստ է։ Անվանական հրավերներով կառավարություն են ներկայացել նախորդ իշխանությունների արտոնյալ գործարարները՝ 12-13 մարդ․ Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը՝ Նեմիրոֆի Արմանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը, «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը, Ջերմուկի Աշոտ Արսենյանը, Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, ինչպես նաեւ արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ, «Ապավեն» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը։

Միակ բացական հրավիրվածների թվից եղել է համաժողովրդական շարժմանը միացած «Գրանդ քենդին»․ Վարդանյան եղբայրներից որեւէ մեկը ներկա չի եղել՝ թերեւս համարելով, որ նոր Հայաստանի թիվ մեկ արտոնյալն են իրենք եւ կարող են անտեսել հրավերը, քանի որ Փաշինյանը հանրահավաքներից մեկի ժամանակ առանձնահատուկ վերաբերմունքը չէր թաքցրել նրանց նկատմամբ եւ «Գրանդ քենդին» հռչակել էր Հայաստանի բրենդների շարքում։ Հանդիպումը տեւել է մոտ մեկուկես ժամ, բացման խոսքով հանդես է եկել Արսեն Ղազարյանը, որից հետո Նիկոլ Փաշինյանն է ներկայացրել, թե ինչպես է պատկերացնում գործարարների գործունեությունը։

Վարչապետը շեշտել է, որ այսուհետ բոլորը, առանց բացառության, պետք է գործեն հարկային դաշտում, որ ինքը չի ակնկալում որեւէ մեկից բարեգործություն, որեւէ ոլորտի ֆինանսավորում եւ չի հանդուրժելու, որ ինչ-որ մեկը բարեգործության անվան տակ ազատվի հարկային պարտավորություններից, նշել է, որ պետք է վերացնել մոնոպոլիաները եւ այլն, եւ այլն։ Բառացիորեն ասել է, որ ինքը չի ուզում, որ գործարարներն իր առաջ «կզած» ման գան՝ բառի բուն եւ փոխաբերական իմաստով, վստահեցրել է, որ օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններով կփորձի նրանց համար բարենպաստ պայմաններ ստեղծել։ Ասել է, որ չի գործելու գործարարների դեմ, եթե կզգան, որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ ուժեր իրենց դեմ գործողություններ են անում, շտապ իրեն տեղեկացնեն այդ մասին։

Նա պատասխանատվության, կուլակաթափության եւ նման հարցեր չի բարձրացրել, ուստի գործարարները վարչապետի ելույթից հետո խորը շունչ են քաշել եւ անցել հակագրոհի՝ փորձելով պաշտպանել իրենց իրավունքները եւ բարձրաձայնել տարբեր խնդիրներ։ Օրինակ՝ Հայաստանի մաքսակետերում որոշ գործընթացների դյուրացման եւ օրենսդրական բացերի հարցը։ Ընդհանուր հանդիպումից հետո նաեւ անհատական զրույցներ են եղել։ Դուրս գալով վարչապետի մոտից՝ գործարարները միմյանց շնորհավորել են, քանի որ նրանք կառավարություն են ներկայացել «ինչ վարչապետն ուզի, տալու ենք, մենակ թողնեն աշխատենք» պատրաստակամությամբ։

Բարսեղ Բեգլարյանը երեկ դժկամությամբ էր պատասխանում մեր հարցերին, անգամ հումոր արեց․ «Վարչապետն ասեց՝ եթե մեկին բան ասես՝ վիզդ պոկելու եմ, քեզ էլ հանրապետությունից քշելու եմ, դրա համար բան չեմ կարող ասել»։ Հետո փորձեց արդարանալ, թե ինչու չի ցանկանում խոսել․ «Եթե վարչապետը հանդիպում է կազմակերպում առանց լրատվամիջոցների, ուրեմն պետք չի, որ այդ մասին բան ասենք, ես ի՞նչ իրավունք ունեմ ինչ-որ բան հայտնելու, եթե պետք լինի, իրենք կհայտնեն»։ Բայց կիսվեց իր տպավորություններով։ «Շատ ջերմ հանդիպում էր, Նիկոլ Փաշինյանն իրեն պահեց շատ գիտակի նման, ե՛ւ հարցերը շատ գեղեցիկ շարադրել ա, ե՛ւ խնդիրներ ա առաջ բերել, որի հետ բիզնեսմենները համաձայնեցին»,- նոր իշխանություններին քծնեց Բարսեղ Բեգլարյանը։ Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ «խնդիրներ է առաջ բերել», սակայն «չորով» հրաժարվեց ասել։ Հարցրինք Սերժ Սարգսյանին մերձ գործարարից, թե ինչպես է գնահատում Հայաստանում քաղաքական նոր իրավիճակը։ «Սպասումների, մտահոգությունների եւ մեծ հույսերի իրավիճակ է»։

Սպասելի էր, որ Փաշինյանն այս փուլում կտրուկ քայլերի չի գնալու, քանի դեռ Հայաստանում ամբողջովին հաստատված չէ իր իշխանությունը։ Շաբաթներ առաջ քաղաքացիական հասարակության ակտիվի հետ հանդիպմանը նա անկեղծացել էր եւ օլիգարխիայի հետ կապված իր պլանների մասին խոսելիս ասել, որ խնդիր է դնելու նրանց հարկային դաշտ բերել եւ հնարավորինս հեռացնել քաղաքական դաշտից, բայց՝ դանդաղ, հակառակ պարագայում կտրուկ գործողությունները կարող են տանել պարտության։ Ներկայումս օլիգարխների հետ առճակատման չգնալու ծանրակշիռ պատճառներից մեկն էլ գուցե այն է, որ Փաշինյանը վարչապետ դարձավ Հայաստանի օլիգարխներից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի անմիջական աջակցությամբ: Երեկ տեղեկացանք, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունները բանկային քարտեր են պատվիրել բանկերում։ Գաղտնիք չէ, որ ամենախոշոր գործարարներից մեկն ամենաստվերայիններից է, եւ նրա ընկերություններում աշխատակիցների 90 տոկոսը գրանցված չէ։

ՀԳ․ Միայն անհասկանալի է, թե թափանցիկ գործելաոճ ընտրած կառավարությունն ինչու է նման հանդիպումները կազմակերպում փակ դռների ետեւում, անգամ պաշտոնական հաղորդագրություն չեն տարածում։

Մանրամասները՝ hraparak.am-ում