Ազգային ժողովի նիստին մասնակցող 7 նոր պատգամավորներն այսօր երդվեցին
Ազգային ժողովի այսօրվա՝ մայիսի 22-ի նիստում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց այն 7 պատգամավորներին, որոնք նոր են համալրել պատգամավորների շարքերը:
Նշենք, որ «Ելք» խմբակցությունն ունի 4 նոր պատգամավոր. Նիկոլ Փաշինյանի փոխարեն (թիվ 4 ընտրական տարածք) պատգամավոր է դարձել Ալեն Սիմոնյանը: Թիվ 1 ընտրական տարածքից ընտրված «Ելք» խմբակցությունից Մանե Թանդիլյանի փոխարեն պատգամավոր է դարձել Հովիկ Աղազարյանը:
Թիվ 3 ընտրական տարածքից ընտրված «Ելք» խմբակցությունից Արարատ Միրզոյանի փոխարեն պատգամավոր է դարձել Հայկ Կոնջորյանը:
«Ելք» դաշինքի համապետական ցուցակից պատգամավոր է դարձել Հրաչյա Հակոբյանը:
ՀՀԿ խմբակցությունից թիվ 13 ընտրական տարածքից պատգամավոր է դարձել Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ):
ՀՅԴ-ից պատգամավոր են դարձել Սպարտակ Սեյրանյանն ու Ռուզան Առաքելյանը:
ԱԺ օրակարգը հաստատելուց հետո հեղի ունեցավ նոր պատգամավորների երդման արարողությունը: Երդման տեքստում ասվում է. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային եւ համամարդկային արժեքների պահպանման համար»:
Նշենք, որ ԱԺ նիստում ելույթով հանդես եկավ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը: Նա այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր