«Սուրմալու»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում
«Սուրմալու» տոնավաճառի աշխատակիցներն այսօր՝ մայիսի 21-ի առավոտյան բողոքի ակցիա են իրականացնում տոնավաճառի տարածքում: Նրանք պահանջում են նվազեցնել տեղի վարձավճարները:
Առեւտրականները նշում են, որ այն օրերին, երբ Արշակունյաց պողոտան ցույցերի պատճառով փակ է եղել, «Սուրմալու» տոնավաճառի աշխատակիցները գումար չեն աշխատել եւ ցանկանում են այդ օրվա վարձերը չվճարել:
«Սուրմալու» տոնավաճառի ղեկավարության ներկայացուցիչն էլ նշեց, որ ինքը հարկային մարմինների առջեւ հարկային պարտավորություններ ունի եւ չի կարող նվազեցնել վարձավճարները: Նրա խոսքով, ինքը մեղավոր չէ, որ առեւտրականները առեւտուր չեն արել եւ հարկային մարմիններն էլ իրենց զիջումներ չեն արել. «Ես հարկային պարտավորություններ ունեմ, թող իմ վարձավճարը իջեցնեն, ես էլ ձերն իջեցնեմ»,-ասաց տոնավաճառի ներկայացուցիչը:
Այս պահին առեւտրականներից կազմված խումբը բանակցում է տոնավաճառի ղեկավարության հետ:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր