«Փոփի աստվածուհի» Շերը նշում է 72-ամյակը
Աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան), ով հայտնի է որպես «փոփ երաժշտության աստվածուհի», տոնում է ծննդյան 72-ամյա հոբելյանը:
Ինչպես նկարագրում է Vogue ամսագիրը, «թախծոտ ձայնով և փարթամ, մուգ վարսերով աղջիկը» հաջողացրել է լեգենդի կոչման արժանանալ դեռևս երիտասարդ տարիներին: Նրան հաջողվել է գրավել կինոակադեմիայի անդամների սրտերը և 1988-ին արժանանալ «Օսկար» ոսկե արձանիկին՝ «Լուսնի իշխանությունը» ֆիլմում լավագույն կանացի դերակատարման համար:
Նա նկարահանվել է նաև «Բուրլեսկ», «Դիմակը», Ջրահարսները» ֆիլմերում:
«Օսկարից» բացի նա արժանացել նաև «Գրեմմի», «Էմմի» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների: