ՀՀ ոստիկանության և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների անփութության հետևանքով` ավելի քան 60 մլն ՀՀ դրամի վնաս
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին են հանձնվել խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու և պաշտոնեական անփութության փաստերով ՀՀ դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված 4 քրեական գործեր:
Այսպես, հիշյալ քրեական գործերի նյութերի համաձայն` ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016թ. և 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում տաքսի ծառայություն մատուցող երկու ընկերությունների ղեկավար աշխատակիցները և այլ անձինք, նշված ընկերությունների ավտոմեքենաների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դիմաց վարչական պատասխանատվության ենթարկելու համար, խախտում կատարած վարորդների վերաբերյալ իրական տվյալներ ներկայացնելու փոխարեն ներկայացրել են խախտումների հետ չկապված, գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական անձանց տվյալներ:
Արդյունքում` «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներն ավելի քան 6000 խախտումների համար նշանակված տուգանքների՝ ընդհանուր 47.512.800 ՀՀ դրամ գումարն արձանագրել են գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական անձանց անվամբ: Իսկ վարչական ակտերով գումարների բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթները ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներն ավարտել են պարտապանի գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով:
Պարզվել է նաև, որ նույն եղանակով` գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական անձանց կողմից խախտումները կատարելու վերաբերյալ կեղծ տվյալներ ներկայացնելով՝ 15.725.300 ՀՀ դրամ գումարի տուգանքների վճարումներից խուսափել են նաև ավտոմեքենաների սեփականատերերը:
Կատարվում է նախաքննություն:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ