Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի Ուկրաինայում քննարկում են Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հնարավորությունը Եվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ Բալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ Շիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ

Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններWildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլիՈւկրաինայում քննարկում են Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հնարավորությունըԵվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել էԳանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգությունՄյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզՄենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլԲալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԱնգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներՔրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձՈւրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազարՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱնձը հաստատող բիոմետրիկ նոր փաստաթղթեր․ ի՞նչ է փոխվումԻտալիայում շոգի պատճառով եղանակային վտանգի գոտին ընդլայնել են մինչև 19 քաղաքներԿրթության, գիտության և նորարարության ոլորտում համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Չեռնոգորիայի միջևԼիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներՌուսաստանն Ուկրաինային հարվածել է Հյուսիսային Կորեայից ստացած հրթիռով. ԶելենսկիԱբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոնBP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր«Ալաշկերտը» ավարտեց եվրագավաթային մրցելույթներն այս մրցաշրջանումՆախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանըԱմասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայրԷլեկտրոնային առևտրի օպերատորների պահեստները պետք է ունենան առնվազն 600 քմ տարածք և շուրջօրյա տեսահսկում․ նախագիծՄահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո ԲարեզինՀայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և շարունակելու է պայքարը Մ-17 ԱԱ-ումԿարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունըԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման թունելները պայթեցնելու մասինՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկանՍևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ըԵրևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամասի նկատմամբՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՀայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրաԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավորմամբ արված աշխատանքներինՆարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս ՊետրոսյանԻսպանիայի ԱԳՆ-ն կանչել է Իտալիայի դեսպանին՝ Շենգենյան համաձայնագիրը դադարեցնելու գաղափարի պատճառովՍինգապուրի վարչապետը շնվորհավորել է ՓաշինյանինՖրանսիայում անտառային հրդեհների գործերով ավելի քան 300 մարդ է ձերբակալվելԾաղկաձորում գործող ընկերությունը թաքցրել է աշխատավարձերի և շրջանառության իրական չափերըԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդինՄեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանըԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողներիՕգոստոսի 1-5-ը Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻնչպես կատարել անշարժ գույքի վարձակալությունից ստացված հարկային պարտավորությունները. ՊԵԿ-ի պարզաբանումըՄնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը
Հայաստան

«Emerging Europe» ամսագիրը՝ Երևանի մասին. Արևի քաղաքը նշում է հիմնադրման 2800-ամյակը

Եվրոպական հայտնի «Emerging Europe» ամսագիրն իր հերթական համարում անդրադարձել է Երևանին և ներկայացրել այս տարի հիմնադրման 2800-ամյա պատմությունը նշող քաղաքի զբոսաշրջային գրավչությունները:

Ներկայացնելով Հայաստանի և համայն հայության մայրաքաղաքը՝ ամսագիրը պատմական ակնարկում մասնավորապես նշել է, որ աշխարհի ամենահին քաղաքներից մեկը՝ Երևանը, հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Արգիշտի I արքայի կողմից, ինչի մասին վկայում է Էրեբունի ամրոցում հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված սեպագիր արձանագրությունը:

Անդրադառնալով զբոսաշրջիկներին թերևս ամենահետաքրքրող թեմային, թե ու՞ր այցելել և ինչ տեսնել Երևանում՝ ամսագիրն առաջարկում է այցելությունների ծրագրում ներառել մայրաքաղաքի թանգարան-հնավայրերը: Որպես առաջին կանգառ՝ ամսագիրը կատարում է տարածաշրջանի ամենահայտնի հնավայրերից մեկում՝ Էրեբունի պատմահնագիտական ամրոց-թանգարանում:

«Emerging Europe»-ը Երևանում այցելության պատմական կարևորագույն կետերից է համարել նաև Շենգավիթ հնավայրը՝ ընդգծելով, որ երկրի ամենահայտնի հնագիտական բրոնզեդարյան հուշարձաններից մեկն անտարբեր չի թողնի պատմության սիրահարներին: Պատմական գրավչությունների շարքում առանձնացվել է նաև Կարմիր բլուրը, որտեղ հայտնաբերվել է Թեյշեբաինի ամրոցը:

«Ժամանակակից Երևանն իր մոտ 1,3 մլն բնակչությամբ Հայաստանի տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնն է: Այն իր մեջ ներառում է Հայաստանի պատմական 11 մայրաքաղաքի փառքն ու պատմությունը և համարվում է բոլոր հայերի մայրաքաղաքը: Չնայած Երևանը Հռոմից 29 տարով մեծ է, այսօր այն ժամանակակից քաղաք է, որի ներկայիս արտաքին տեսքը ձևավորվել է 20-րդ դարի կեսերին: Այս տարի Երևանը նշում է իր հիմնադրման 2800-ամյակը»,- ասվում է Issuu առցանց հարթակում տեղադրված հոդվածում:

Ներկայացնելով ժամանակակից Երևանը՝ ամսագիրն առանձին «EVNfestivals2018» սյունաշարով անդրադարձել է ամռանը Երևանում նախատեսվող ավելի քան 60 մարզամշակութային միջոցառումներին՝ հատուկ ուշադրության արժանացնելով երևանյան փառատոները: Առավել մեծ հետաքրքրություն ներկայացնողների շարքում ամսագիրը ներկայացրել է հայկական խոհանոցի հարուստ ավանդույթներին ծանոթանալու հնարավորություն ընձեռող «Համով հոտով Երևան», ազգային հագուստների «Երևան Տարազֆեստ» և «Երևանի գարեջրի» փառատոները, որոնք ամեն տարի դեպի Երևան են բերում մեծաթիվ զբոսաշրջիկների:

Հոդվածում «Emerging Europe»-ը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ Երևանի հիմնադրման 2800-ամյակի հիմնական միջոցառումներն անցկացվելու են սեպտեմբերի 29-ին և 30-ին: Միջոցառումների ամբողջական ցանկին և մանրամասներին ծանոթանալու համար ամսագիրն առաջարկում է օգտվել քաղաքի հոբելյանին ընդառաջ գործարկված՝ www.yerevan2800.am կայքից:

Տեղեկացնենք նաև, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպան լուսաբանող Emerging Europe ամսագիրը, որը տարածվում է նաև Եվրոպայում բիզնես միջավայրում, իր հրապարակման մեջ անդրադարձել է նաև Երևանի ներդրումային հետաքրքրություններին և գրավչություններին՝ ընդգծելով այս մասով Հայաստանի մայրաքաղաքին տրված միջազգային գնահատականներն ու քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը՝ աջակցելու մասնավոր հատվածի հետ համագործակցության զարգացմանը: