Մանրամասներ՝ «Սասնա ծռեր»-Նիկոլ Փաշինյան հանդիպումից
Aravot.am-ը Ժիրայր Սեֆիլյանի եղբորից՝ Թորոս Սեֆիլյանից մանրամասներ ճշտեց երեկ ուշ երեկոյան կայացած՝ «Սասնա ծռեր»-Նիկոլ Փաշինյան հանդիպումից: Թորոս Սեֆիլյանի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ հետամուտ է լինելու «ծռերի» խնդրին: «Մենք հիմա վարչապետի գրասենյակից գործնական քայլերի ենք սպասում:
Նա ասել է, որ քաղբանտարկյալների խնդրին պետք է արագ կերպով լուծում տան: «Սասնա ծռերի» հետ կապված էլ խոստացավ, բայց իրավական դաշտում: Այո, մենք էլ ենք ասում՝ իրավական լուծում տվեք, բայց «ծռերի» խափանման միջոցը փոխեք: Պետք է ընդառաջեն եւ իրագործեն դա: «Սասնա ծռերը» փախչող չեն: Մեր ասածն այն է, որ նրանք ազատ վիճակում գան-մասնակցեն նիստերին»,-հանդիպման մասին պատմեց Թորոս Սեֆիլյանը: Նա հայտնեց՝ նախատեսվում է նաեւ, որ «Սասնա ծռերի» աջակիցները հանդիպելու են Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանի հետ: «Սպասողական վիճակում ենք: Պահանջը նույնն է՝ փոխել «Սասնա ծռերի» խափանման միջոց կալանքը եւ խնդրին իրավական լուծում տալ: Մենք հետքայլ չենք անելու, նրանք տանից պետք է գնան իրենց գործով նիստերին մասնակցելու»:
Հավելենք՝ չնայած Նիկոլ Փաշինյանի՝ բողոքի գործողությունները դադարեցնելու մասին քաղաքացիներին ուղղված երեկվա կոչին, «Սասնա ծռերի» աջակիցները շարունակում են նստացույց անել եւ շրջափակած պահել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շենքի մուտքերը, ինչի պատճառով դատական նիստերը չեն կայանում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ