«Ելք»-ի նոր պատգամավորը նախկին դաշնակցական է, եղել է պատգամավոր. մանրամասներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը 4 նոր պատգամավոր է ունենալու: Նրանցից մեկն էլ Հովիկ Աղազարյանն է, որ փոխարինելու է Մանե Թանդիլյանին: Ուշագրավ է, որ ներկայումս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ հանդիսացող Հովիկ Աղազարյանը նախկինում ՀՅԴ անդամ է եղել:
Աղազարյանը քաղաքականության մեջ մեծ փորձ ունի, նա 1990-1995 թթ. առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել, ընդ որում՝ նա եղել է ՀՅԴ խմբակցության քարտուղար:
1996թ. ՀՅԴ գերագույն մարմնի նախագահն էր: Հատկանշական է, որ 2 տարի անց՝ 1998-ին Աղազարյանը հեռացվել է ՀՅԴ-ից:
Հովիկ Աղազարյանը 2015 թվականից է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, իսկ 2016-ից՝ ՔՊ վարչության անդամ: Միայն թե հայտնի խոսք կա՝ «դաշնակը նախկին չի լինում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ