The Washington Post-ը համեմատել է Հայաստանի և Մալայզիայի իրադարձությունները
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հետազոտությունները շարունակաբար վկայում էին այն մասին, որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում ժողովրդավարության հետընթաց է գրանցվում: Դա, մասնավորապես, վերաբերում էր Հարավարևելյան Ասիայի և Եվրասիայի տարածաշրջաններին, որտեղ Չինաստանը և Ռուսաստանը կարծես առաջարկում են 21-րդ դարի բռնապետության աշխատող մոդելներ: Այդ պատճառով վերջին շրջանում Հայաստանում և Մալայզիայում տեղի ունեցած զանգվածային ապստամբություններն ավտորիտար իշխանությունների դեմ ամբողջ աշխարհում ժողովրդավարական գործընթացների համար այդքան սպասված դրական նորություն էին, գրում է The Washington Post-ն իր խմբագրականում:
Լրատվամիջոցը հիշեցնում է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին և նշում, որ չնայած «թավշյա հեղափոխություն» եզրն անեծքի պես մի բան է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար, բայց նա ստիպված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր շնորհավորանքները հղել:
Օրերս նաև մեկ այլ ցնցող իրադարձություն է տեղի ունեցել՝ Մալայզիայում 1957 թվականի անկախությունից ի վեր ընդդիմությունն առաջին անգամ իշխանություն է դարձել։ Երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել «Հույսի դաշինք» կոալիցիան՝ չնայած իշխող կուսակցության կողմից լայնածավալ ընտրակեղծիքներին:
Այս իրադարձությունները նման են 1980-1990-ականներին ժողովրդավարական ձեռքբերումներին, երբ «ժողովրդական իշխանության» հեղափոխությունների շնորհիվ տապալվեցին մի շարք բռնապետեր, իսկ մյուսները հեռացան՝ թերագնահատելով ընտրությունների անկանխատեսելիությունը: Այս իրադարձություններն անշուշտ առաջացնելու են հարևան երկրների մտահոգությունը՝ Ադրբեջանից մինչև Թաիլանդ, որոնք մտածում էին, որ ոչ կառավարական խմբերի և անկախ լրատվամիջոցների նկատմամբ իրենց բռնաճնշումները կարող են կանխել նման իրադարձությունների ընթացքը:
Չնայած, որ Պուտինն ակտիվորեն չի արձագանքել Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին՝ նա մտահոգության պատճառ ունի: Նախկին Խորհրդային Միության երկրներում ժողովրդավարական իշխանության ցանկացած հաղթանակ օրինակ է ծառայում, թե ինչպես կարող է փոխվել հենց Ռուսաստանը: Չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կպահպանի Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական համագործակցությունը, կոռուպցիայի դեմ պայքարելու և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու մասին տված նրա խոստումներն իրենց բնույթով իսկ հակասում են «պուտինիզմին», գրում է լրատվամիջոցը:
Եթե Մալայզիայում վարչապետ դարձած Մահաթհիր Մոհամադը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարողանան հաջողություն գրանցել իշխանության գալուց հետո, դա հույսի նշույլ կլինի այս մութ քաղաքական դարաշրջանում, եզրափակում է թերթը:


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել