Ոստիկանության կազմում կադրային փոփոխություններից հետո ստորաբաժանումները մատնվել են անգործության
«Ժողովուրդը» գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին իրավապահ համակարգը կանգնել է լուրջ փաստի առաջ, ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո, երբ պաշտոնանկ արվեց ոստիկանապետը, հրաժարական ներկայացրին նրա տեղակալները, ստորաբաժանումները մատնվել են անգործության:
Մասնավորապես՝ ոստիկանությունն այդպես էլ չի ծավալում օպերատիվ-հետախուզական գործունեություն, անկատար են մնում կասկածյալներին, վկաներին հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու՝ քննիչների հանձնարարականները: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ոստիկանություն, սակայն մեր հարցերն անպատասխան մնացին: Իսկ մինչ այդ, հիշեցնենք, առանց այն էլ ոստիկանության և քննչական կոմիտեի միջև հարաբերությունները բարիդրացիական չեն եղել, շատ հաճախ քննիչները դժգոհում էին, որ ոստիկաններն օպերատիվ-հետախուզական աշխատանքներում թերանում են, աշխատում են ոչինչ չանել՝ փոխարենը տեղեկանք ներկայացնելով, որ հանձնարարականը կատարել են, բայց չեն հայտնաբերել:
Հիմա, փաստորեն, այդ վիճակը գնալով ավելի է խորացել՝ արդեն պատճառաբանությամբ, թե «մեզ մոտ ամեն ինչ խառն է»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել