Հայաստանի նոր կառավարությունը արտաքին քաղաքականության փոփոխություններ չի նախատեսում. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Սոչիում անցկացվող ԵԱՏՄ նիստում, հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ուղին անփոփոխ է մնալու:
«Մենք այսօր արդեն կազմավորել ենք կառավարությունը, որի ծրագիրը հայեցակարգային առումով փոփոխություններ չի նախատեսելու արտաքին քաղաքականության մեջ», - Փաշինյանի խոսքը մեջբերում է Russia Today-ը:
Նա նաև հաստատել է Հայաստանի հավատարմությունը ԵԱՏՄ համաձայնագրերի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Վլադիմիր Պուտինը ողջունել էր Նիկոլ Փաշինյանին:
Մենք անցկացնում ենք այս տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջին նիստը: Նախևառաջ ցանկանում եմ ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ Նիկոլ Փաշինյան՝ բարձրագույն պետական պաշտոնի ընտրվելու կապակցությամբ»,- ասել էր Պուտինը՝ բացելով նիստը:
Հիշեցնենք, որ նիստին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահները և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև որպես հյուր՝ Մոլդովայի նախագահը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ