Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը
Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: «Ձեզ եմ հղում իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու և նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ հաջողություն նոր կարևոր պարտականությունները կատարելու գործում:
Ձեր երկրում խաղաղ փոփոխությունների այս նշանակալի ժամանակահատվածում, ես հույս ունեմ, որ Ձեր առաջնորդության ներքո Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի վիճակի կլինի արդարացնել ժողովրդի բարեփուխումների ակնկալիքները, այդ թվում՝ օրինապահության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, ինչպես նաև ջանքեր կգործադրի առկա սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ: Միավորված ազգերի կազմակերպությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի հայաստանյան թիմը, պատրաստ է տրամադրել իր աջակցությունն այս առումով:
Ինչպես հիշում եք, ՄԱԿ-ը խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր ջանքերի ամուր և հետևողական աջակից է: Հուսով եմ, որ խաղաղ կարգավորման համար այս զգայուն ժամանակաշրջանում, այդ ջանքերն ավելի մեծ թափ կստանան և կբերեն դրական արդյունքներ, որոնք կօգնեն հաստատել տևական խաղաղություն և բարգավաճում Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների համար»,- ըստ կառավարության հաղորդագրության, ասված է Անտոնիո Գուտերեշի շնորհավորական ուղերձում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ