Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ազգային ժողովում քվորում չկա, գրանցվել է 5 պատգամավոր Արմավիրի քրեական ոստիկանները հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպք են բացահայտել ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 26.05.2026 Դասընթացներ՝ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում Հունիսի 7-ի ընտրություններից հետո Գյումրիում պետք է տեղի ունենան ավագանու արտահերթ ընտրություններ․ Նիկոլ Փաշինյան Հայտնի է ԱՄՆ պետքարտուղարի՝ Հայաստան այցի օրակարգը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իսրայելը կուժեղացնի հարվածները Լիբանանում գործող Հեզբոլահի դեմ Գյումրու բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Ռուբիոյի Հայաստան այսօրվա այցը ու փոխանցում մտահոգություններ ԱՄՆ վարչակազմը փորձում է նվազեցնել կախվածությունը վոլֆրամի չինական մատակարարումներից

Ազգային ժողովում քվորում չկա, գրանցվել է 5 պատգամավորԱրմավիրի քրեական ոստիկանները հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպք են բացահայտելՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 26.05.2026Դասընթացներ՝ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակումԿադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններումՀունիսի 7-ի ընտրություններից հետո Գյումրիում պետք է տեղի ունենան ավագանու արտահերթ ընտրություններ․ Նիկոլ ՓաշինյանՀայտնի է ԱՄՆ պետքարտուղարի՝ Հայաստան այցի օրակարգըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻսրայելը կուժեղացնի հարվածները Լիբանանում գործող Հեզբոլահի դեմԳյումրու բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինենԱմերիկայի հայկական համագումարը ողջունում է Ռուբիոյի Հայաստան այսօրվա այցը ու փոխանցում մտահոգություններԱՄՆ վարչակազմը փորձում է նվազեցնել կախվածությունը վոլֆրամի չինական մատակարարումներիցՄոսկվան «սիստեմատիկորեն» հարվածելու է ԿիեւինՆոր խաբեություններ՝ +63 և +212 կոդերով․ ԿԲ-ն զգուշացնում էԱզգային ժողովի ընտրությանը կմասնակցի ոչ թե 19, այլ 18 քաղաքական ուժ․ «Ալյանս»-ը դուրս է գալիս ընտրապայքարիցՌուսական հետախուզության արտահոսած փաստաթղթերը՝ Հայաստանում իշխանափոխության վերաբերյալ«Համակարգի բարի համբավը ստվերող ցանկացած վարքագիծ արժանանալու է խիստ իրավական գնահատականի»․ ՊԵԿՈրքան մարդ է մասնակցել Գյումրիի Վարդանանց հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքինՔանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամովՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդգծվել է միջազգային համագործակցության կարևորությունը մշակութային արժեքների պաշտպանության հարցումԲելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնըԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԿասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունըԼոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտելԿաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցներիՏղաների ու ակումբի համար միայն հպարտություն եմ զգում«Եվրոպական հնագիտության օրերը»՝ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններումԱնցկացվել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի երկրորդ հանրապետական օլիմպիադայի առաջին փուլը«Դոսյե»-ի անդրադարձը՝ Ռուսաստանի միջամտությանը Հայաստանում նախատեսվող խորհրդարանի ընտրությանըԵրևանը կրկին կապրի գինու ռիթմովԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՄոսկվան ակնկալում է, որ Երեւանը կմասնակցի ԵԱՏՄ Աստանայի գագաթնաժողովինՄԻՊ-ն ու Կատարի դեսպանն ընդգծել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունըՎահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներԽաղը մթագնվեց Լիոնել Մեսսիի վնասվածքովԿրթաթոշակային մրցույթ՝ Ռումինիայում ուսանելու նպատակովԱպագա համաձայնագիրը թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակել. Թրամփ«Մասկվայից կոնկրետ ասում են, որ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործովԵթե դուք «Սիթիի» երկրպագու եք, պարզապես մոտեցեք և գրկեք ինձԷներգաբանկի պատճառով Մեծ Բրիտանիա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ՀռոմումGoogle-ը հայտարարել է, որ կրկին վերադառնում է խելացի ակնոցների շուկաApple-ը այս տարվա երկրորդ կեսին կներկայացնի 15 նոր սարք«Gyumri Art Week»-ն առանձին տաղավարով մասնակցել է «Tbilisi Art Fair»-ինԿբացվի գորգարվեստի թանգարան. ստորագրվել է հուշագիրԺաննա Անդրեասյանը պարզաբանել է Երևանում SOAD-ի համերգի հետաձգման պատճառներըՀայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչը մասնակցել է UEFA-ի Coach Mentor ծրագրինՏեսողական խնդիրներ ունեցող ընտրողները կկարողանան իրացնել իրենց ընտրական իրավունքըԼոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտելԹումոն իր 15-ամյակի առթիվ գալա երեկո կանցկացնի Լոս Անջելեսում
Հայաստան

Իշխանափոխությունը Հ1-ում. նույն ձայնով ու ինտոնացիայով շարունակում են քծնել իշխանությանը

Այն ինչ կատարվում է Հանրային հեռուստաընկերությունում այս օրերին լավագույն է արտահայտել ռեժիսոր Արա Շիրինյանը:

«Պատահաբար «Հայլուր» դիտեցի… մեղա քեզ, Տեր Աստված: Ջորջ Օրվելը մանկական հեքիաթ է գրել սրանց համեմատ: Տպավորություն էր, որ Սերժ Սարգսյանին «մոնտաժով» սարքել են Նիկոլ Փաշինյան, բայց իրականությունը չի փոխվել: Հաղորդավարական տեքստերում սեղմել են save changes և նույն ձայնով ու ինտոնացիայով շարունակում են քծնել իշխանությանը»,-գրել է նա

Սա այն է, ինչ երևում է կադրում, էկրաններին ու զարմացնում է ու նաև զվարճացնում է նանց, ովքեր տարիներով չէին նայում Հ1:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում կադրից դուրս...

Ըստ ասեկոսեների, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն ու Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը փորձում են նոր իշխանություններին ու նրանց ներկայացուցիչներին ամեն կերպ համոզել, որ իրենք կապ չեն ունեցել քաղաքականությանն առնչվող հարցերի հետ և պատրաստ են արդեն ոչ միայն ուղղել նախկին սխալներն, այլև շարունակել ջանասիրաբար աշխատել հեռուստատեսության զարգացման ու Հանրայինի նոր քաղաքականության մշակման ուղղությամբ:

Ավելին, նրանք սկսել են նեղը դնել Հանրայինի լրատվակ­ան և վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանին՝ հասկացնելով, որ այլևս գոյություն չունի «Բաղրամյան 26-ն», որը հենց Հարությունյանի միջոցով էր քաղաքականությունը փոխանցում Հ1-ին և, որ ինքը չի կարող այլևս որոշող լինել կամ որևէ կարծիք հայտնել, առաջարկություն ներկայացնել:

Ըստ տեղեկությունների, Հարություն Հարությունյանը արդեն «հավաքել է իրերն» ու պատրաստվում է երկուշաբթի պաշտոնապես հրաժարականի դիմում ներկայացնել:

Հիշեցնենք, որ Ռուբեն Ջաղինյան-Մարգարիտ Գրիգորյան զույգը Հանրայինում են 2013 թվականից՝ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերընտրվելուց օրեր անց:

Եվ վերջում՝ փոփոխությունների, այդ թվում՝ հեռուստատեսության բովանդակության մեջ փոփոխությունների մասին ուզում եմ ներկայացնել Ծովինար Նազարյանի այս գրառումը.

««Հայլուրով» իբր սկսել են ամեն բան լուսաբանել, բայց էկրանից ինձ է նայում նույն դեմքը, որ նայում էր 2008թ, մարտի 1-ին։ Քաղաքն արդեն բաց է ցույցերի առաջ, Օսիպյանը ժպտում է սելֆիներում, բայց ես դեռ հիշում եմ ընկերներիս կերած ջարդերը ցույցերում, սպանված տասը հոգուն, դատարաններում ամբաստանվող ընդդիմադիրների դեմ ոստիկանների միահամուռ կեղծ ցուցմունքները, ու էլի շատ բաներ։ Ես ընդունում եմ, որ մեր մռայլ առճակատումը արդյունավետ չէր՝ ի տարբերություն ջահելների մեկնած ուրախ բարեկամության ձեռքի, բայց մեկ է՝ վիրավորվում եմ էկրանից ինձ նայող Հայլուրի հաղորդավարին ու սելֆիներից ինձ ժպտացող Օսիպյանին տեսնելիս։ Իսկ եթե էմոցիաներս մի կողմ դնեմ, յուրաքանչյուր ոստիկան, որի պատճառով մարդիկ անարդարացիորեն տուժել են, պիտի պատասխան տա արդարադատության առաջ։ Միայն էդ դեպքում, ես՝ հիշաչարս, կներեմ նրանց»։

 

asekose.am