Արծվիկ Մինասյանը կնշանակվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, Շիրակի նախկին մարզպետը՝ գյուղնախարար
Բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը նշանակվելու է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, իսկ Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանն էլ Գյուղատնտեսության նախարար:
Այս մասին Tert.am –ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ ավելացնելով, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն այս կառավարությունում ունենալու է 2 պորտֆել:
Հարցին, թե Դաշնակցությունն ունենալո՞ւ է փոխմարզպետների, փոխնախարարների քվոտաներ՝ Արսեն Համբարձումյանն ասաց. «Քաղաքական պայմանավորվածությունն այս փուլում բացառապես վերաբերում է կառավարության կազմին: Այլ հարցեր չեն քննարկվել»:
Ի պատաստխան հարցի, թե ինչ նկատի ունի ասելով՝ այս փուլում, Արսեն Համբարձումյանն ասաց. «Նկատի ունեմ կառավարության ձևավորման համար օրենքով նախատեսված փուլը, որն ավարտվում է կիրակի օրը»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առ այսօր արվել են հետևյալ նշանակումները. Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը՝ փոխվարչապետ, Դավիթ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարար, Արայիկ Հարությունյանը՝ կրթության և գիտության նախարար, Մխիթար Հայրապետյանը՝ սփյուռքի նախարար, Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակվել, Վարելի Օսիպյանը՝ ՀՀ ոստիկանապետ, Արթուր Վանեցյանը՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ