Դավիթ Տոնոյանը նշանակվեց պաշտպանության նախարար
ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նշանակվեց Հայաստանի պաշտպանության նախարար։
Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը ` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Դավիթ Տոնոյանին նշանակել է պաշտպանության նախարար:
Կենսագրական տվյալներ
Դավիթ Տոնոյանը ծնվել է 1967 թվականին: 1991 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, 1997-ին ավարտել է Ռուսաստանի Դաշնության ռազմադիվանագիտական ակադեմիան։ 1986-1988 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում։
1992-1994 թթվականներին Դավիթ Տոնոյանը ծառայել է ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։
1994 թ. – զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ։
1997 թ. – ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչության սպա։
1998-2004 թթ. - ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։
2004-2007 թթ. – եղել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։
2007-2008 թթ. – ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության եւ պաշտպանական ծրագրերի վարչության պետ։
2008-2010 թթ. – ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ։
2010 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ եւ այդ պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 2016 թվականը:
2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար:


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար