«Սասնա ծռերի» խափանման միջոցը փոխելու միջնորդության որոշումը կհրապարակվի այսօր
«Սասնա ծռերի» գործով 11 ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդության որոշումը դատարանը կհրապարակի այսօր՝ մայիսի 11-ին, ժամը 17:45-ին: Այս մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց գործով նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը եւ հեռացավ խորհրդակցական սենյակ:
Մինչ այդ ամբաստանյալ Վարդան Գերավետյանն էլ խոսքով դիմեց դատավոր Արշակ Վարդանյանին՝ եւ ասաց, որ նա էլ կարող է այսօր հեղափոխություն անել դատական համակարգում. «Եթե դուք այսօր այդ որոշումը չկայացնեք, ապա ժողովուրդը կստիպի ձեզ կայացնել այդ որոշումը»:
Նշենք, որ այսօր բոլոր փաստաբանները իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել դատարանին նշելով, որ քաղաքական իրավիճակ է երկրում փոխվել եւ այլեւս հիմքեր չկան նրանց անազատության մեջ պահելու:
Դատական նիստերի դահլիճն այսօր լեփ-լեցուն էր «Սասնա ծռերի» աջակիցներով եւ բարեկամներով, նրանք ասացին, որ մնալու են մինչեւ դատարանը հրապարակի որոշումը:
Մեղադրող Հակոբ Ենոքյանն էլ հայտարարել է, թե չի առարկում միջնորդությանը, բայց, նրա խոսքով, երկրում իրավիճակ փոխվելով՝ չեն փոխվել գործի փաստական հանգամանքները, նոր փաստեր ի հայտ չեն եկել, որոնք թույլ կտային փոխել ամբաստանյալների խափանման միջոց կալանավորումը:
Նշենք, որ «Սասնա ծռերի» 11 ամբաստանյալների գործը, որը քննվում էր դատավոր Արթուր Օհանյանի գլխավորությամբ, այժմ փոխանցվել է դատավոր Արշակ Վարդանյանին եւ նորից քննվում է: Արթուր Օհանյանի լիազորությունները դադարեցվել էին առողջական խնդիրների պատճառով:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ