Դավիթ Տոնոյանն այսօր կնշանակվի պաշտպանության նախարար. Նիկոլ Փաշինյան
ԱԻՆ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարար: Այս մասին, այսօր՝ մայիսի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ասել ենք, որ համաձայնության կառավարություն ենք նշանակելու: Կարող եմ ասել, որ այսօր Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար, մյուս նշանակումներն առաջիկայում կլինեն», - ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը չի շարունակի պաշտոնավարել։
Նշենք, որ Դավիթ Տոնոյանը 2010-2016 թվականներին զբաղեցրել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2017-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ