Պատգամավորը շատ մատչելի գնով 12 հողամաս է գնել. պաշտոնյայի կասկածելի ունեցվածքը
«Ժողովուրդը» գրում է. «Երկար տարիներ նախարար, իսկ հիմա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, տարեցտարի հարստանում է: Միայն 2017 թվականին նա միանգամից 12 հողամաս է գնել, այն էլ՝ ահավոր էժան գնով:
«Ժողովուրդ» օրաթերթը Հարությունյանի պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ նա 150 հազար դրամով գնել է նաև հասարակական նշանակության շինություն:
Բավականին ճոխ գնումներ է նա արել անցած տարում, մասնավորապես 40 մլն դրամով գնել է «Mercedes-Benz S 500 L 4 Matic» մակնիշի ավտոմեքենա:
Արամ Հարությունյանի դրամական միջոցները, ըստ պաշտոնական հայտարարագրի, կազմել են 1178 դրամ, 1 մլն 531 հազար 718 դոլար, 4202 եվրո:
Որպես եկամուտ նա հայտարարագրել է աշխատավարձը՝ ամսական 337 հազար դրամ, մեկ ընկերությունից ստացած 166 մլն 469 հազար դրամի չափով շահաբաժինը, վարձակալության դիմաց ստացած 2,7 մլն դրամը և տրված փոխառությունների դիմաց 33 մլն 635 հազար դրամի չափով ստացած տոկոսը:
Համաձայնեք՝ մշտապես պետական պաշտոններ զբաղեցրած անձի համար այս ամենը խիստ կասկածելի է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել