Ներգաղթը ժամանակի հարց է. Սերժ Թանկյան
Ներգաղթը, հայրենադարձությունը ժամանակի հարց է. այս մասին այսօր Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարվեց աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, ով այսօր «Ելք» խմբակցության պատգամավորների ու այլ համակիրների հետ եկել էր Ազգային ժողով:
«Շատ հպարտ եմ այսօր ներկա գտնվել»,-ասաց Սերժ Թանկյանը ու ավելացրեց,- «2015 –ին Sistem of a down խմբի ժամանակ արդեն մեր տեսած այդ եռանդը և ժպիտները երիտասարդության նաև տեսանք փողոցներում այս ամիս: Նույն եռանդն էր, նույն ուրախությունը և նույն հուսալիրությունն էր, որ այս հեղափոխության կարևոր մաս եղավ: Եվ ես գիտեի, որ այս ժպիտները այս հանգամանքի պիտի հասնեին, չգիտեի՝ որքան ժամանակ հետո»:
Հարցին, թե Հայաստանում մայիսի 8-ից հետո մթնոլորտը փոխվելո՞ւ է, արդյոք կասեցվելո՞ւ է մեր երկիրը հյուծող արտագաղթը, երաժիշտն ասաց. «Անպայման լինելու է ներգաղթ:
Դա ժամանակի հարց է և ժամանակով, բարեփոխումներով պիտի փոխվի այդ երևույթը»:
Աշխարհահռչակ երաժիշտը նշեց, որ սա միայն լավ փոփոխությունների սկիզբն է, չնայած նշեց, որ ահռելի աշխատանք կա անելու:
Կոնկրետ հարցին, թե ինքը ե՞րբ է հաստատվելու Հայաստանում, երաժիշտն ասաց. «Ես թափառական անձ ու երաժիշտ եմ, և տարին բոլոր պտտվում եմ աշխարհով: Բայց, անպայման, ուզում եմ տարեկան 1-2 ամիս անցկացնել Հայաստանում»:
Հարցին, թե չի՞ մտափոխվել Հայաստանում համերգ տալու առումով, Սերժ Թանկյանն ասաց. «Հիմա հենց Ազգային ժողովի մեջ համերգ տալո՞ւ եմ»:
Ինչ վերաբերում է հարցին, թե որքան է մնալու Հայաստանում, ապա ասաց, որ մեկ շաբաթի չափ կմնա, և մոտ ապագայում կրկին կվերադառնա:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ