Սերժ Թանկյանն այսօր կժամանի Երեւան
Վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի հետ։ Այդ մասին տեղեկացրել է Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձի միջոցով։
Փաշինյանը նշել է, որ Թանկյանը այսօր Երևան կժամանի ժամը 20։05-ին։
«Ես նրան կդիմավորեմ օդանավակայանում և կուղեկցեմ Հանրապետության հրապարակ։ Կարծում եմ, որ 21։00-ին արդեն կլինենք Հանրապետության հրապարակում, որտեղ Սերժ Թանկյանը և ես կարճ ելույթով հանդես կգանք, հաջորդ օրվա անելիքները նաև կպլանավորենք», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան նույնպես գալ օդանավակայան, կլինեն մարդիկ, ովքեր Արգավանդ, Փարաքար գյուղերի և ընդհանրապես ճամփեզրին կցանկանան դիմավորել և ողջունել Սերժ Թանկյանին, եկեք պայմանավորվենք, որ մենք այդ արարողությունը միասին շատ մեծ մասշտաբով և բարձր տրամադրությամբ կկազմակերպենք։ Իհարկե ժամերը մի փոքր պայմանական են, հույս ունենք, որ ինքնաթիռը ժամանակին կժամանի, բայց հասկանում ենք, որ կարող են փոքրիկ հետաձգումներ լինել»։
Հիշեցնենք, աշխարհահռչակ երգիչը վերջին շրջանում պարբերաբար ուղերձներով է հանդես գալիս Հայաստանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ՝ ողջունելով ժողովրդական շարժումը:
Իր ուղերձներից մեկում Թանկյանը խոստացել էր շուտով Հայաստանում լինել։
«Ես շատ տխուր եմ, որ մինչև այսօր չեմ կարողացել անձնապես միանալ ձեզ՝ ահավոր վիրուսի պատճառով, սակայն ուշի ուշով հետևել եմ ձեզ և մեկնաբանություններ արել, երբ զգացել եմ, որ դա կարող է փոփոխություն բերել: Խոստանում եմ շուտով այդտեղ լինել», - իր ֆեյսբուքյան էջում գրել էր Թանկյանը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ