Արա՛ ինչ որ ճիշտ է, թող լինի՝ ինչ լինելու է. Աղվան Վարդանյան
Աղվան Վարդանյանի խոսքը՝ ՀՅԴ ԳՄ՝ իր հեռացման մասին որոշումից հետո։ «Դաշնակցության համար ես երկու անգամ եմ երդվել:
Առաջինը՝ 1990թ. ապրիլի 26-ին՝ անդամագրվելիս: Երկրորդը՝ 1996թ. ապրիլի սկզբին, Աթենքից Երևան վերադառնալուց առաջ, կոմայի մեջ Մարդու մահճակալի մոտ: Այս երդումը կուսակցության վարկը միշտ բարձր պահելու խոստում էր:
Ազգային ժողովում իմ վերջին՝ խղճով ու համոզմունքով ելույթ-կեցվածքը անհատական պատասխանատվության դրսևորում էր՝ երդմանս հավատարիմ:
Մնացածը տասներորդական է:
Սեփական տեսակետ ունեցողներին ժողովուրդը, հավաքականությունները դժվար են հանդուրժում:
Հետո ժամանակը պարզում է ջրերը. հեռացողները, երբեմն, վերադառնում են, հեռացնողները, երբեմն, մոռացվում:
Երբեմն:
Բայց սա էլ է տասներորդական:
Գլխավորը՝ կոնկրետ իրավիճակում, կոնկրետ պահին, ով՝ ինչ է անում: Ասված է՝ արա՛ ինչ որ ճիշտ է, թող լինի՝ ինչ լինելու է: Այսքանը՝ ինձ Դաշնակցությունից հեռացնելու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշման վերաբերյալ»։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ