Միջազգային լրատվամիջոցները՝ Հայաստանի վերջին իրադարձությունների մասին
Միջազգային լրատվամիջոցները շարունակում են ուշադիր հետեւել Հայաստանի քաղաքական զարգացումներին:
Հայաստանում իրավիճակը շատ ավելի նման է կառնավալի, քան հեղափոխությանը. այրվող անվադողերի եւ բարիկադների փոխարեն հայկական դրոշներով ծածկված երիտասարդները պարում են եւ փողոցներ փակում՝ վոլեյբոլ խաղալով կամ պարզապես գորգերի վրա նստելով: Այս մասին ասվում է «The Economist»-ի հոդվածում: «Սակայն փողոցային թատրոնի ետեւում թավշյա հեղափոխությունն է կանգնած: Այն ղեկավարում է հայ երիտասարդ սերունդն ընդդեմ հին գվարդիայի, որը 1991 թվականի անկախությունից հետո վերահսկում է երկիրը: Նրանց հաղթանակը դեռ չի ավարտվել, սական հաջողության ակնկալիքը կարծես թե կարդարացնի իրեն», - գրում է հեղինակը:
Associated Press-ը նշում է, որ մի քանի շաբաթ տեւած աղմկոտ բողոքի ակցիաներից հետո հինգշաբթի Հայաստանի մայրաքաղաքի փողոցները հանկարծակի հանդարտվեցին, երբ իշխող կուսակցությունը հաստատեց, որ հաջորդ շաբաթ վարչապետի պաշտոնում քվեարկության ժամանակ կաջակցի ընդդիմության առաջնորդին: Հոդվածում շեշտվում է, որ գործարքի արդյունքում խորհրդարանում Հանրապետական կուսակցության կայուն մեծամասնությունը կպահպանվի, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ երկրում իրական փոփոխությունները դեռ շատ հեռու են:
Reuters-ն, իր հերթին, նշում է, որ ՀՀԿ-ի նահանջելու որոշումը հաջորդեց քաղաքացիական անհնազանդության օրվան, երբ ճանապարհներն ու երկաթուղին փակվել էին, ինչի արդյունքում երկիրը կոլապսում էր հայտնվել:
Բրիտանական BBC-ն, հղում անելով փորձագետներին, նշում է, որ հանրապետականները ամենայն հավանականությամբ խորհրդարանում վերահսկողություն պահպանելու փորձում իրենց դիրքորոշումը փոխել են: «Եթե երկրորդ քվեարկության ժամանակ վարչապետ չընտրվի, ապա խորհրդարանը լուծարվելու է եւ ընտրությունների կնշանակվեն», - հիշեցնում է BBC- ն:
AFP գործակալությունը ներկայացրել է հայ վերլուծաբանների եւ Երեւանի փողոցների անցորդների տեսակետները: Ընդհանուր առմամբ, ինչպես նշում է գործակալությունը, վերլուծաբանները համակարծիք են, որ ընդդիմությունը դժվար ճանապարհ է սկսել, միաժամանակ փորձելով լրացնել ներկայիս իշխանության վակուումը:
Նշենք, որ այս շաբաթվա սկզբին ՀՀ արտգործնախարարությունը տեղեկացրել էր, որ մայիսի 1-ին խորհրդարանի նիստին հավատարմագրվել էր ավելի քան 100 օտարերկրյա լրագրող:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ