Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանի նախագահը հրահանգել է վերականգնել միջազգային ինտերնետի հասանելիությունը Ռուբիոն ավարտել է քառօրյա այցը Հնդկաստան և ուղևորվել Հայաստան Արագածոտնի մարզի Ուջան բնակավայրում մեկնարկել է շուրջ 3կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարները բողոքարկել են Բաքվի դատարանի վճիռները Հայաստանում է Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությունը ՆԳՆ ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը կրկին աճել է՝ 61-ից հասնելով 68 տոկոսի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին Որտե՞ղ է Երևանի սիրտը. Հանրապետության հրապարակո՞ւմ Ընտրակաշառքի դեպք Գորիսում․ նախաձեռնվել է քրվարույթ Հայկական ռադիո 100․ համերգ Սպիտակում ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք Աղբաորսիչ սարքերի միջոցով 1 տարվա ընթացքում Հրազդան գետից դուրս է բերվել 75 խմ աղբ

Իրանի նախագահը հրահանգել է վերականգնել միջազգային ինտերնետի հասանելիությունըՌուբիոն ավարտել է քառօրյա այցը Հնդկաստան և ուղևորվել ՀայաստանԱրագածոտնի մարզի Ուջան բնակավայրում մեկնարկել է շուրջ 3կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումըԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարները բողոքարկել են Բաքվի դատարանի վճիռներըՀայաստանում է Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությունըՆԳՆ ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը կրկին աճել է՝ 61-ից հասնելով 68 տոկոսիՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետինՈրտե՞ղ է Երևանի սիրտը. Հանրապետության հրապարակո՞ւմԸնտրակաշառքի դեպք Գորիսում․ նախաձեռնվել է քրվարույթՀայկական ռադիո 100․ համերգ ՍպիտակումՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչքԱղբաորսիչ սարքերի միջոցով 1 տարվա ընթացքում Հրազդան գետից դուրս է բերվել 75 խմ աղբ Ազգային ժողովում քվորում չկա, գրանցվել է 5 պատգամավորԱրմավիրի քրեական ոստիկանները հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպք են բացահայտելՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 26.05.2026Դասընթացներ՝ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակումԿադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններումՀունիսի 7-ի ընտրություններից հետո Գյումրիում պետք է տեղի ունենան ավագանու արտահերթ ընտրություններ․ Նիկոլ ՓաշինյանՀայտնի է ԱՄՆ պետքարտուղարի՝ Հայաստան այցի օրակարգըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻսրայելը կուժեղացնի հարվածները Լիբանանում գործող Հեզբոլահի դեմԳյումրու բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինենԱմերիկայի հայկական համագումարը ողջունում է Ռուբիոյի Հայաստան այսօրվա այցը ու փոխանցում մտահոգություններԱՄՆ վարչակազմը փորձում է նվազեցնել կախվածությունը վոլֆրամի չինական մատակարարումներիցՄոսկվան «սիստեմատիկորեն» հարվածելու է ԿիեւինՆոր խաբեություններ՝ +63 և +212 կոդերով․ ԿԲ-ն զգուշացնում էԱզգային ժողովի ընտրությանը կմասնակցի ոչ թե 19, այլ 18 քաղաքական ուժ․ «Ալյանս»-ը դուրս է գալիս ընտրապայքարիցՌուսական հետախուզության արտահոսած փաստաթղթերը՝ Հայաստանում իշխանափոխության վերաբերյալ«Համակարգի բարի համբավը ստվերող ցանկացած վարքագիծ արժանանալու է խիստ իրավական գնահատականի»․ ՊԵԿՈրքան մարդ է մասնակցել Գյումրիի Վարդանանց հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքինՔանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամովՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդգծվել է միջազգային համագործակցության կարևորությունը մշակութային արժեքների պաշտպանության հարցումԲելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնըԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԿասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունըԼոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտելԿաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցներիՏղաների ու ակումբի համար միայն հպարտություն եմ զգում«Եվրոպական հնագիտության օրերը»՝ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններումԱնցկացվել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի երկրորդ հանրապետական օլիմպիադայի առաջին փուլը«Դոսյե»-ի անդրադարձը՝ Ռուսաստանի միջամտությանը Հայաստանում նախատեսվող խորհրդարանի ընտրությանըԵրևանը կրկին կապրի գինու ռիթմովԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՄոսկվան ակնկալում է, որ Երեւանը կմասնակցի ԵԱՏՄ Աստանայի գագաթնաժողովինՄԻՊ-ն ու Կատարի դեսպանն ընդգծել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունըՎահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներԽաղը մթագնվեց Լիոնել Մեսսիի վնասվածքովԿրթաթոշակային մրցույթ՝ Ռումինիայում ուսանելու նպատակովԱպագա համաձայնագիրը թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակել. Թրամփ
Հայաստան

Հանցագործություններ գյուղոլորտում. քրեական հետապնդում է հարուցվել 18 պաշտոնյաների նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազությունում ձեռնարկվել են ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, հետագայում նաեւ ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման, ինչպես նաեւ սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրություններ:

Դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. մարտ ամսվա դրությամբ պարարտանյութ մատակարարող կազմակերպություններին հատկացված բյուջետային վարկերից պետական բյուջե չի վերադարձվել 1 մլրդ. 112 մլն. 415 հազ. դրամ, իսկ սերմերի գծով 673.895.752 ՀՀ դրամ չի վերադարձվել «Սերմերի գործակալություն» ՊՈԱ կազմակերպությանը:

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդման հիման վրա ՀՀ գյուղատնտեսության եւ ֆինանսների նախարարությունների կողմից ձեռնարկվել են միջոցառումներ, որի արդյունքում պարարտանյութերի գծով պարտապան ընկերությունների պարտքի մնացորդը 2018թ. մայիսի 2-ի դրությամբ կազմել է շուրջ 396.000.000 ՀՀ դրամ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում շուրջ 700.000.000 ՀՀ դրամ արդեն իսկ վերադարձվել է պետական բյուջե:

Սերմերի գծով «Սերմերի գործակալություն» ՊՈԱ կազմակերպությունը դիմել է մարզերի ընդհանուր իրավասության դատարաններ՝ ՀՀ մարզպետարաններից շուրջ 663.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով:

Հետագայում, ՀՀ կառավարության որոշմամբ ներվել են հողօգտագործողների պարարտանյութերի եւ սերմերի գծով պարտավորությունները՝ համապատասխանաբար շուրջ 165.000.000 եւ 642.000.000 ՀՀ դրամի չափով՝ նույն գումարի չափով նվազեցնելով մատակարար ընկերությունների պետական բյուջեի հանդեպ վարկային պարտավորությունները: Սերմերի գծով 31.847.700 ՀՀ դրամ գումար ՀՀ կառավարության որոշմամբ չի ներվել՝ սահմանված չափաքանակից ավելի հատկացված լինելու պատճառաբանությամբ:

Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության համակարգմամբ ՀՀ մարզերի դատախազությունների եւ ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվել են միջոցառումներ՝ շահառուներին պարարտանյութերի եւ սերմերի տրամադրման, ինչպես նաեւ պարտավորությունների կատարման գործընթացի արժանահավատությունը ստուգելու վերաբերյալ:

Համագործակցված աշխատանքի արդյունքում պարզվել է, որ ծրագրերի շահառուները բազմաթիվ դեպքերում տեղյակ չեն եղել ծրագրերից եւ փաստացի ծրագրերին չեն մասնակցել, կամ կատարել են պարտավորությունները, սակայն համայնքների ղեկավարների կողմից դրանք բյուջե չեն մուտքագրվել, իսկ հետագայում էլ կեղծ տեղեկատվություն են ներկայացրել ծրագրին չմասնակցած կամ պարտավորությունները մարած շահառուների ենթադրյալ չկատարված պարտավորությունների վերաբերյալ, որոնք ՀՀ կառավարության վերը վկայակոչած որոշմամբ ներվել են:

Բացահայտված առերեւույթ հանցագործությունների փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու), 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքի), 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութության), 179-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի (յուրացնելու կամ վատնելու) հատկանիշներով պարարտանյութերի գծով հարուցվել են 25, իսկ սերմերի գծով 49 քրեական գործեր:

Հարուցված քրեական գործերով պարզվել է, որ առերեւույթ հանցագործության հետեւանքով պատճառված վնասի չափը այս պահին կազմում է շուրջ 92.947.440 ՀՀ դրամ: Քրեական գործերով ձերբակալվել են 4 պաշտոնատար անձինք, քրեական հետապնդում է հարուցվել 18 պաշտոնատար անձանց նկատմամբ: Քննության ներկա փուլում վերականգնված վնասի չափը կազմում է շուրջ 15.346.400 ՀՀ դրամ:

Օրենքով սահմանված կարգով արգելանք է դրվել կասկածյալների եւ մեղադրյալների գույքի վրա՝ պատճառված վնասի լիարժեք վերականգնումն ապահովելու նպատակով:

Ուսումնասիրությունները եւ քրեական գործերով նախաքննությունը շարունակվում են: