Պայքար հույզերի եւ բանականության միջեւ
Երկիրը ժողովուրդը կանգնած են բարդ ընտրության առաջ։ Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ պարզ է, բայց միայն առաջին հայացքից։ Իրականում իրավիճակը բարդ է՝ հղի վտանգավոր զարգացումների հեռանկարով։
Մի կողմից ժողովուրդն է ոգեւորվում իր ձեռքբերումներով եւ շատացնում պահանջները, մյուս կողմից իշխանությունը կորցրել է կառավարման թելը, բայց համառորեն հրաժարվում է ընդունել իրականությունը։
Անգամ Սերժ Սարգսյանի հրաժարականը շատ ՀՀԿ-ականների չհուշեց, թե ինչ պետք է անեն, ինչպես պետք է իրենց դրսեւորեն։
ՀՀԿ-ականների այն թեւը, որը կտրված էր եւ կտրված է իրականությունից, հրաժարվում է վերադառնալ իրականություն։ Որքան ձգձգվի լուծումը այնքան ավելի դժվար է լինելու։
Հավերժ փողոց փակելով մենք առաջ չենք գնա։ Հավերժ ժողովրդի պահանջի հետ հաշվի չնստելով առաջ չենք գնա։ Երկիրը չի կարող առանց պարեն, առանց ենթակառուցվածքների ապրել։
Հիմա հերթը ողջախոհ մարդկանցն է։ Նրանք պետք է գերջանքեր գործադրեն խնդիրը խաղաղ հանգուցալուծելու համար։
Համաձայնեք անցան քաջ տղա խաղալու ժամանակները։ Հիմա կլոր սեղանի շուրջ նստելու եւ լուծումներ գտնելու ժամանակն է։ Հետո ուշ կլինի
Արգամ Սարիբեկյան


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար