Վանաձորում ցուցարարները փակել են քաղաքապետարանի և մարզպետարանի շենքերի մուտքերը
Քաղաքացիները վաղ առավոտից փակել են Վանաձորի բոլոր փողոցները։
Դասադուլ և գործադուլ են հայտարարել Վանաձորի բոլոր դպրոցները։ Գործադուլի են դուրս եկել մասնավորապես թիվ 6, թիվ 4, թիվ 9 դպրոցների աշխատողները՝ հայտարարելով, որ միանում են իրենց աշակերտների բողոքի ակցիաներին։
Ցույցին մասնակցում է նաև «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակազմը։ Նշենք, որ ֆաբրիկան մոտ 2 հազար 600 աշխատակից ունի։ Բողոքի գործողություններին մասնակցում են նաև մոտ 80 աշխատակից ունեցող «Ավտոգենմաշ» գործարանի աշխատողները։
Ցուցարարները Հանրապետական կուսակցությանն ու մասնավորապես ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին ուղղված կոչեր են հնչեցնում։ Քաղաքացիների հոսքը դեպի Հայքի հրապարակ չի դադարում։
Ցուցարարներն արգելափակել են քաղաքապետարանի և մարզպետարանի շենքերի մուտքերը։
Նշենք, որ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:
Քվեարկությունից հետո Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ