Հայաստանը սեւի եւ սպիտակի մի բաժանեք
Մայիսի 1-ին խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությունը դեռ չի նշանակում, որ մեր երկիրը բաժանված է սեւի եւ սպիտակի: Խորհրդարանում կայացած քվեարկությունը նաեւ չի նշանակում, թե վերացավ ճգնաժամը բանակցությունների եւ խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակը:
Իհարկե, քվեարկությունը ցույց տվեց, որ մեր երկրում սեւ գույն էլ կա: Մենք տեսանք, որ մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք այնքան են կտրվել ժողովրդից, եւ որ կարեւորն է երկրից, որ չեն էլ հասկանում, թե ինչ են անում: Նրանց կարող ենք մոռանալ:
Բայց այդ նույն քվեարկությունը ցույց տվեց, որ ամբողջովին սեւ չէ այն, ինչը մենք նախկինում սեւ էինք համարում: Ֆելիքս Ցոլակյանի քվեարկությունը, Գրիգոր Ավալյանի մանդատից հրաժարվելը եկավ ապացուցելու, որ լուսավոր գույներ կարելի է գտնել այնտեղ, որտեղ չէինք էլ մտածում:
Այնպես որ, ճիշտ է, հիմա հուզականությունը գագաթնակետում է, բայց պետք է վստահ լինենք, պետք է իմանանք, որ պետք է խնդիրը լուծել, ճգնաժամը հաղթահարել կլոր սեղանի շուրջ: Իշխանությունը միայն այն գորշադեմ պատգամավորները չէին, որոնք դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանին:
Իշխանությունում կան մարդիկ, կան լուրջ մարդիկ, բանիմաց մարդիկ, որոնք հրաշալի տիրապետում են վիճակին եւ նույնքան են սիրում այս երկիրը, որքան հրապարակում հավաքվածները: Ավելին, նրանք իրենց գործով, գուցե հաճախ չերեւացող, ապացուցել են, որ սիրում են:
Հիմա պետք է սթափվել, նայել առաջ, գտնել այն վստահելի, հեղինակավոր մարդկանց, որոնք կլոր սեղանի շուրջ կնստեցնեն նրանց, ովքեր իշխանության ներսում են եւ հասկանում են պահի լրջությունը եւ հրապարակում հավաքվածների առաջնորդներին: Լինենք անկեղծ՝ հրապարակում է ամբողջ ժողովուրդը, իր տարբեր շերտերով եւ խավերով:
Չի կարելի վերցնել եւ միանգամից ջուրը գցել նաեւ այն լավը, որ եղել է մեր երկրում վերջին տարիներին: Վստահ եղեք, որ հանգուցալուծումը միայն կլոր սեղանն է: Վստահ եղեք, որ այդ կլոր սեղանում չպետք է տեղ ունենան նրանք, ովքեր վերջին տասնամյակի իրենց գործունեությամբ երկիրը հասցրին այս վիճակին:
Գեւորգ Հայրապետյան


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ