Անհրաժեշտ են բացառիկ ջանքեր՝ ապահովելու հանդուրժողականությունը և համերաշխությունը. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, արձանագրելով, որ երկրում ստղծված բարդ իրավիճակը պահանջում է բացառիկ ջանքեր ներդնել՝ «ապահովելու հանդուրժողականությունը և համերաշխությունը»:
«Ստեղծված պայմաններում հանրային բոլոր մարմինները պարտավոր են ապահովել քաղաքացիների կողմից խաղաղ հավաքների ազատության իրենց իրավունքի իրացումն ու ցուցաբերել զսպվածություն», - նշել է օմբուդսմենը:
Արձանագրելով, որ հատկապես սոցիալական ցանցերում «շարունակում է բարձր մնալ անհանդուրժողականությունը», օմբուդսմենը լրատվամիջոցներին ու լրագրողներին հորդորել է հեռացնել իրենց հրապարկումների ներքո ծավալվող՝ անհանդուրժողականություն ու ատելություն պարունակող մեկնաբանությունները:
Մարդու իրավունքների պաշտպանը նաև կոչ է արել ցանկացած հրապարակում անելիս «ուշադրություն դարձնել տեղեկությունների ստուգվածությանը և գործել պատասխանատու լրագրության սկզբունքների պահպանմամբ:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ