Ակնոցով մարդիկ իրոք ավելի խելացի են․ գիտնականներ
Տարածված կարծրատիպն այն մասին, որ ակնոցով մարդիկ ավելի բարձր ինտելեկտ ունեն, պարզվում է, անհիմն չէ, ասում են գերմանացի գիտնականները, որոնք դա հաստատել են փորձի միջոցով։
«Զարմանալի է, բայց կարծես իսկապես այդպես է՝ ակնոց կրող մարդիկ, որպես կանոն, ավելի բարձր մտավոր ունակություններ ունեն, քան նրանք, ովքեր տեսողական խնդիրներ չունեն»,- մեջբերում է Atkarskuezd կայքը հետազոտության հեղինակներին։
Հետազոտողները հաստատում են իրենց եզրակացությունները այն փորձի արդյունքներով, որին մասնակցել է գրեթե երեքուկես հազար կամավորական։ Մարդիկ նախ տեսողությունը ստուգող թեստ են անցել, իսկ հետո մի շարք հատուկ հանձնարարություններ կատարել, որոնցով որոշվել է նրանց մտավոր ունակությունների մակարդակը։
Պարզվել է, որ կաճատեսները հիմնականում բարձր մտավոր ներուժ ունեն։
«Մենք դեռ չգիտենք ՝ դա պատճառն է, թե հետեւանքը։ Այսինքն միոպիան կարող է լինել այն բանի հետեւանքը, որ մարդն իր մտավոր ունակությունների զարգացմանը չափից շատ ժամանակ է հատկացրել։ Կամ գուցե հակառակը՝ պատճառ, որը լավացնում է մտավոր ունակությունները»,- ասում են գիտնականները։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել