Հայաստանը տարածաշրջանում ամենաերկար ավտոերթ ունեցող երկիրն է
Ժողովուրդ ջան, քանի որ սա նաև նյարդերի պայքար է, ապա ցանկացած իրավիճակում արժե հանգստություն պահպանել ու մանր-մունր պրովոկացիաներին չտրվել։
Դիպլոմների ու նմանատիպ անիմաստ թեմաների մեջ իմաստ չկա մտնելու։ Հեղափոխության համար առաջին հերթին խելք է պետք, այլ ոչ թե դիպլոմ։ Կարևոր գործը թողած՝ մի ընկեք հավայի թեմաներ քննարկելու հետևից։
Ռուսաստանի մեդիայի մասով ասեմ, որ իմ խորին համոզմամբ՝ դա Տաշիր գրուպի պատվերով կազմակերպված գործընթաց է։ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ անիմաստ է այսպիսի գործերում միջամտել ու վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս շարժումը տոտալ աջակցություն ունի ամբողջ հասարակության կողմից, և Ռուսաստանն անիմաստ չի միջամտի ու Կարենին պաշտպանի, ով հանրային աջակցություն չունի։ Ուկրաինան ռուսների համար դաս է եղել, որ մեկ հոգու համար չարժե զոհել մի ամբողջ ժողովրդի հետ հարաբերությունները։
Մասնակիցների մասով ասեմ, որ երևի Հայաստանում քաղաքացի չի մնացել, որ ինչ-որ մի ձևով միացած չլինի շարժմանը։ Երևան-Գյումրի ճանապարհին բոլոր համայնքների մարդիկ դուրս էին եկել փողոց ու դիմավորում էին ավտոերթը։ Գյումրիում ցույցի 10 000 մասնակից կար։ Ու սա իսկապես զարթոնք է, ոչ թե պարզապես հանրահավաքներ։ Այս զարթոնքը ոչ մարող է, ոչ էլ հնարավոր է կասեցնել։
Դրա համար պահպանում ենք հանգստություն պրովոկացիաների դեպքում, լցվում ենք համբերությամբ ու գնում դեպի վճռական հաղթանակի։
Հ․Գ․ Հայաստանը տարածաշրջանում ամենաերկար ավտոերթ ունեցող երկիրն է։ 2000-ից ավել ավտո է մասնակցել Երևան-Գյումրի երթին։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ