ՌԴ քննչական կոմիտեն ավարտել է Ջիգարխանյանի նախկին կնոջ գործով քննությունը
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն ավարտել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի գործով քննությունը: Հայտնի է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային առաջադրվել է «անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մեղադրանք»:
Նշենք, որ մեղավոր ճանաչվելու դեպքում Ջիգարխանյանի նախկին կնոջը սպառնում է 200 000 ռուբլի տուգանքից մինչև 2 տարվա ազատազրկում, գրում է life.ru-ն:
Այժմ արդեն մեղադրյալ Ցիմբալյուկ-Ռոմանովսակայան ու իր ներկայացուցիչները կարող են ծանոթանալ իր դեմ հարուցված գործի մանրամասներին, այնուհետև գործը կփոխանցվի դատախազություն՝ մեղադրական եզրակացության հաստատման համար: Դրանից հետո գործը կփոխանցվի դատարան:
Նշենք, որ մեղադրող կողմը պնդում է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան անձնական ու ընտանեկան կյանքի մասին տեղեկատվություն է տարածել լրատվամիջոցների միջոցով՝ առանց Արմեն Ջիգարխանյանի համաձայնության:
Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի և նրանից 44 տարով փոքր կնոջ շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր նախորդ տարվա հոկտեմբերին: Այն ժամանակ արտիստը հոսպիտալացվել էր ու պատմել, որ «ստոր կինը խաբեությամբ տիրացել է իր ունեցվածքին»:
Անցյալ տարվա նոյեմբերի վերջին դատարանը բավարարել է Ջիգարխանյանի՝ ամուսնալուծության վերաբերյալ հայցը, իսկ դեկտեմբերի սկզբին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ մեղադրանք է ներկայացվել՝ տարեց ամուսնու անձնական կյանքին վերաբերող նյութերն առանց նրա համաձայնության լրատվամիջոցներում տարածելու համար:
Նշվում է, որ կնոջն ազատ են արձակել չմեկնելու մասին ստորագրության դիմաց: Մինչդեռ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբանը նշել է, որ մեղադրանքները հորինված են և որ ինքը գործում դատական հեռանկար չի տեսնում:
Թեև Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բողոքարկել էր ամուսնալուծության մասին որոշումը, դատարանը որոշել է այն անփոփոխ թողնել:


















































Արմեն Ջիգարխանյանի ժառանգությանը տիրացել են կողմնակի մարդիկ
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան 84-ամյա Արմեն Ջիգարխանյանից մեկ մլն ռուբլի է պահանջում
Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է (տեսանյութ)
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ