Ապրիլի 24-ին հեռու մնացեք ներքին լարվածություն առաջացնող քայլերից. Մեծի Տանն Կիլիկիո կոչը
Այս առաւօտ, 23 Ապրիլ 2018-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին գլխաւորութեամբ միաբանական հանդիպում մը տեղի ունեցաւ Անթիլիասի Մայրավանքին մէջ։
Վեհափառ Հայրապետը ընդհանուր գծերով պարզեց Հայաստանէն ներս տեղի ունեցող իրադարձութիւնները։ Ան շեշտեց, որ մեր եկեղեցին չի կրնար անտարբեր մնալ, սոսկ դիտողի կրաւորական վիճակին մէջ մնալ ի տես հայրենիքէն ներս պարզուող ներկայ բողոքի ու ընդվզումի արտայայտութիւններուն։ Հայրենիքը ժողովուրդին է. եկեղեցին ժողովուրդին է։ Հետեւաբար, ժողովուրդի իրաւունքներու պաշտպանութիւնը եկեղեցւոյ կոչումն է՝ միշտ օրէնքի սահմաններուն մէջ եւ մեկնելով հայրենիքի գերագոյն շահերէն։
Ապրիլ 24-ի նախօրեակին, մեր Սուրբ Աթոռին միաբանութիւնը կարեւորութեամբ շեշտեց Ապրիլ 24-ի նուիրականութիւնն ու խորհուրդը անաղարտ պահելու հրամայականը՝ յատկապէս յիշեցնելով, թէ Ապրիլ 24-ը սովորական օր չէ մեր ժողովուրդին համար. մեր նահատակները յիշելու եւ անոնց սրբազան կտակը մեր զաւակներուն ու աշխարհին յիշեցնելու նուիրական օր է։ Աշխարհը մեզ կը դիտԷ։ Հետեւաբար, բարձրագոյն աստիճանի նախանձախնդրութեամբ ու երկիւղածութեամբ հարկ է Ապրիլ 24-ի խորհուրդն ու ոգին յարգել ու արժեւորել։
Հետեւաբար, Վեհափառ Հայրապետն ու միաբանութիւնը կոչ ուղղեցին մեր ժողովուրդի սիրելի զաւակներուն Ապրիլ 24-ի օրը հեռու մնալու ներքին լարուածութիւն յառաջացնող քայլերէ եւ յարգելու մեր նահատակներուն յիշատակն ու պատգամը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ