10 հազար դոլարի նվեր Ալիկ Սարգսյանին՝ «բնամթերքի ձեւով»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Ալիկ Սարգսյանին նախորդ տարի 10 հազար ԱՄՆ դոլար են նվիրել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
Հայտարարագրի համաձայն, Սարգսյանը նախորդ տարի 10 հազար դոլարով ձեռք է բերել «TOYOTA CAMRY 2.5» մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները տարեվերջին կազմել են 12 միլիոն 497 հազար եւ 164 հազար 105 ԱՄՆ դոլար, մինչդեռ տարեսկզբին դրանք կազմել են՝ 4 միլիոն 689 հազար դրամ եւ 207 հազար 909 դոլար:
Տարեկան եկամուտները կազմել են 27 միլիոն 598 հազար դրամ, որից 4 միլիոն 53 հազար եւ 3 միլիոն 171 հազար դրամը աշխատավարձեր են, 4 միլիոն 294 հազար դրամը՝ կենսաթոշակ, 4 միլիոն 117 հազար դրամը՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս, իսկ 6 միլիոն 961 հազար դրամն ու 5 միլիոն դրամը նշված է որպես այլ եկամուտներ:
Սրանից բացի եկամուտների մեջ է ներառված եղած 10 հազար ԱՄՆ դոլար, որը եղել է նվիրատվություն եւ տրվել է բնամթերքի տեսքով: Շատ հավանական է, որ դա հենց 10 հազար դոլարով ձեռք բերված ավտոմեքենան է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ