Փաշինյանը երթն անցկացրել է ոչ այն երթուղով, որը նշել է իրազեկման մեջ. քաղաքապետարան
2018 թվականի ապրիլի 13-18-ն ընկած ժամանակահատվածում հանրային հավաք եւ երթ անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանը եւ Վահագն Հովակիմյանը գրավոր իրազեկումներ են ներկայացրել Երեւանի քաղաքապետարան:
Քաղաքապետարանից հայտնում են, որ այդ դիմումների հիման վրա կայացվել են համապատասխան որոշումներ, սակայն հավաքը եւ երթը անցկացվել են իրազեկման պահանջների, այդ թվում՝ որոշումներում նշված սահմանափակումների խախտմամբ (հավաքները եւ երթերը անցկացվել են այլ վայերերում եւ փողոցներով):
2018 թվականի ապրիլի 19-ին անցկացվող հանրային հավաքի եւ երթի համար «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան Երեւանի քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել, հավաք եւ երթ անցկացնելու վերաբերյալ ի գիտություն ընդունելու մասին որոշում չի կայացվել:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը անցել է Խանջյան փողոց, Արշակունյաց պողոտա, Գարեգին Նժդեհի փողոց, Բագրատունյաց փողոց, Իսակով պողոտա, Լուսավորիչ փողոցներով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:
Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:
Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ