Բերանը նախատեսված է ուտելիքի, այլ ոչ սեքսի համար. Ուգանդայի նախագահ
«Բերանը նախատեսված է ուտելիքի, այլ ոչ սեքսի համար»,- հայտարարել է Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեւենին, որը մտածում է օրալ սեքսն արգելելու մասին, հայտնում է Metro-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Մուսեւենին «աութսայդերներին» մեղադրել է Ուգանդայի բնակիչներին օրալ սեքսով զբաղվելուն հարկադրելու փորձերի համար՝ հայտարարելով, որ ցանկանում է մարդկանց այդ մասին «նախազգուշացնել»: «Թույլ տվեք օգտվել այս հնարավորությունից, որ հրապարակայնորեն մարդկանց զգուշացնեմ սխալ մեթոդների մասին, որոնք քաջալերում ու խրախուսում են աութսայդերներից մի քանիսը,- ասել է նա: - Դրանցից մեկն այն է, ինչը նրանք օրալ սեքս են անվանում: Բերանը նախատեսված է ուտելիքի, այլ ոչ սեքսի համար»: Մուսեւենին հավելել է, թե «մենք գիտենք սեքսով ինչպես զբաղվել»:
Նշենք, որ Մուսեւենին 2014 թվականին նույնասեռականության դեմ պայքարի մասին հրաման է ստորագրել: Ուգանդայում նույնասեռական սեքսով զբաղվողին ցմահ ազատազրկում է սպառնում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ