«Պատրաստ եմ լինել կառավարության և պառլամենտական մեծամասնության միջև հակասության բացառման երաշխավորը». Սերժ Սարգսյան
«Այսօր այս ամբիոնին կանգնած է ոչ թե անհատ քաղաքական, պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ոչ հանրապետության երրորդ նախագահը, նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու», - Ազգային ժողովի հատուկ նիստում իր ելույթում հայտարարեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը։
«Այսօրվա քվեարկությամբ դրված չէ մեկին կամ մյուսին հավանություն տալու կամ չտալու հարցը, այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը կազմող Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահը։ Ես այստեղ եմ նախևառաջ որպես իշխող կուսակցության ղեկավար՝ հօգուտ իմ թեկնածության ասելու, որ ունեմ բավարար ազդեցություն և հնարավորություններ՝ ստանձնած քաղաքական պատասխանատվության շրջանակում ապահովելու խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներդաշնակ աշխատանքն իշխանության օրենսդիր և գործադիր թևերում», - հայտարարեց Սարգսյանը՝ շարունակելով. - «Կառավարման խորհրդարանական համակարգը բացառում է հակասությունը կառավարության և պառլամենտական մեծամասնության միջև՝ ես պատրաստ եմ լինել այդպիսի հակասության բացառման երաշխավորը»։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ