«Շատ աղջիկներ վախենում են բարձրաձայնել իրենց հետ պատահածի մասին, բայց ես չեմ լռի». Նազենի Հովհաննիսյան
Երեկ Նազենի Հովհաննիսյանի հետ տհաճ միջադեպ է տեղի ունեցել. անծանոթ տղամարդիկ ծննդատան դիմաց հայհոյել են դերասանուհուն, ինչի մասին նա հայտնել է իր Facebook-ի էջում.
«Ընկերուհուս այցի էի եկել, Էրեբունի բժշկ. կենտրոն, լավ առիթ ունենք, շուտով երեխա է ունենալու։ ԲԱՅՑ, մեքենայով եկա, կայանեցի, իջա, քայլերս ուղղեցի դեպի մուտք, երբ հետևիցս լսեցի ահավոր հայհոյանք, ու բա թե «գայիր մի հատ նկարվեինք այ քո մ..ք............»( ներողություն տհաճ մանրամասների համար(( Չկարողացա «չլսել»»,- գրել է Նազենին:
Այսօր հաղորդավարուհին կրկին անդարդարձել է միջադեպին՝ Instagram-ում գրելով հետեւյալը.
«Տղամարդու համարձակությունն որակը կնոջը պաշտպանելու և մեծարելու մեջ է, ոչ թե վիրավորելու։ Վերջերս հաճախ եմ բախվում դեպքերի, երբ ամենաթողությամբ վարակված որոշ «տղաներ» իրենց հայհաոյախառը պահելաձով կարծում են, թե «տղամարդ են»։ Ձեզ Մայր է բերել, նրան հարգելով՝ ձեզ ու մնացած մարդկանց պետք է հարգեք։ Գիտեմ, որ շատ աղջիկներ վախենում են բարձրաձայնել իրենց հետ պատահածների մասին, բայց ես չեմ լռի։ Վախենալ պետք է անկիրթ ու տականք տեսակի շատացումից, ոչ թե...
Հ.Գ. Իմ միջավայրում իսկական տղաներ դեռ կան, ու Փառք Տիրոջ որ նրանք կան, ու պինդ ողնաշար ունեն։ Բայց ափսոս, որ որոշ թափթփուկներ պղծում են Հայրենիքի հողն իրենց ներկայությամբ և անբարո վարվելակերպով։
Հիշեք. Կինը՝ ձեր Մայրն է, քույրն է, երեխան է, տատիկը կամ հորաքույրն է, մորաքույրն ու ապագա սիրած աղջիկը կամ հարսնացուն, ձեր ԿԻՆԸ, ի վերջո, որին գուցե փողոցում անհարկի մի ուրիշ տղա ձեզ պես վիրավորի, ուղղակի հիշեք։ Եթե կինը մենակ է, չի նշանակում, որ նա անպաշտպան է»:
Հետևեք NEWS.am STYLE


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ