Ոմն Նելլի իրեն գնդապետի տեղ է դրել, ամուսնուն գեներալի եւ մեկ միլիոն շորթել
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ 2015թ-ի հունվար ամսին Գեղարքունիքի մարզի բնակչուհի ոմն Նելլին, ներկայանալով որպես ՀՀ ՊՆ զինծառայող` կոչումով գնդապետ, և վստահություն ձեռք բերելու համար իր ամուսնուն՝ Գ.Շ-ին, ներկայացնելով որպես գեներալ, ՀՀ ՊՆ N զորամասի սպա Ս. Թ.-ին իր բնակավայրին մոտ որևէ զորամաս տեղափոխելու պատրվակով վերջինիս հայր՝ Վ. Թ.-ից կանխիկ ստացել է խոշոր չափի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումար և խաբեությամբ հափշտակել այն: Վ. Թ.-ն այդ գումարը տալու համար <<Արդշինինվեստ>> բանկում գրավադրել է իր տունը:
Դեպքի վերաբերյալ քաղաքացիներ Վ. Թ.-ն և Ս. Թ.-ն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տվել են գրավոր հաղորդում, որի հիման վրա նախապատրաստվում են նյութեր:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ոմն Նելլին հանդիսանում է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1959թ-ի ծնված Քնարիկ Վոլոդիայի Սուքիասյանը: Վերջինս ՀՀ ՊՆ զինծառայող չի հանդիսանում:
Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ հակաօրինական գործողություններից:
ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը
Իսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներ
Ուիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.Դմիտրիև
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծին
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը