Հայաստանում կառավարման նոր համակարգը կարող է ավելի լավ լինել երկրի համար, քան նախկին համակարգը. Թոմաս Դե Վաալ
Հայաստանը թևակոխում է անցումային շրջան, որը նաև ինչ-որ առումով փորձարկում է, carnegieeurope.eu-ում գրում է Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը՝ իր կանխատեսումն անելով այն մասին, թե ինչ փոփոխություններ են սպասվում Հայաստանին 2018 թվականի ապրիլի 9-ին սահմանադրական բարեփոխումների կյանքի կոչվելուց հետո:
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը դիվերսիֆիկացրել է Հայաստանի տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը, և մնում է տեսնել, թե արդյոք նա կշարունակի այդ միտումը:
Օբյեկտիվ նայելով՝ նոր փոփոխությունները կարող են ավելի լավ լինել Հայաստանի համար, քան նախկին վիճակը, գրում է դե Վաալը և նշում, որ անցած ամիս Հայաստան այցի ընթացքում նա նկատել է, որ տրամադրությունը շատ ավելի դրական է, քան ինքն ակնկալում էր:
Չորս տարի առաջ Հայաստանն ակնհայտորեն վատ վիճակում էր, տնտեսությունը փորձում էր վերականգնվել 2009 թվականի միջազգային տնտեսական ճգնաժամի հետևանքով կրած մեծ կորուստներից:
Փորձագետը նշում է, որ Սերժ Սարգսյանը ճարպիկ քաղաքական գործիչ է, ով հեռուն է նայում: Այդ ժամանակից ի վեր նա մեծ աշխատանք է կատարել ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականության հասնելու համար, գրում է Դե Վաալը՝ նշելով, որ չնայած Ռուսաստանը մնում է գլխավոր գործընկեր, սակայն Հայաստանը փրկել է Բրյուսելի հետ իր համաձայնագրի քաղաքական կետերի մեծ մասը և նոր համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ: Բացի այդ, Հայաստանը նաև փորձում է համագործակցել Ասիայի հետ և ներդրում է ձեռք բերել Ասիական զարգացման բանկից՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման համար:
Թոմաս դե Վաալը նշում է նաև, որ իշխանությունները ճանապարհ են գտել ավելի լավ աշխատելու սփյուռքի առաջատար գործիչների հետ՝ ինչպիսին է Ռուբեն Վարդանյանը, իսկ բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի լավ տպավորություն են թողնում, քան տարիներ առաջ այդ պաշտոնները զբաղեցնող անձինք:
Այլ խոսքով՝ Սերժ Սարգսյանը հետևողականորեն հավաքել է գլուխկոտրուկի մասնիկները, որոնք կարող են Հայաստանն առաջ տանել: Գլխավոր հարցը մնում է այն, թե արդյոք դա տեղի կունենա, գրում է Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատողը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր