Ոստիկանության բացառիկ կադրերը՝ բենզալցակայանում կատարված ավազակային հարձակումից (տեսանյութ)
Ապրիլի 1-ին՝ ժամը 6-ի սահմաններում, Սեբաստիայի փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում ավազակային հարձակում էր կատարվել։ Մի երիտասարդ շշով մտել է բենզալցակայան՝ բենզին գնելու։ Այդ ընթացքում երկու երիտասարդ հետևից մոտեցել են աշխատակցին ու երկաթե ձողերով մի քանի անգամ հարվածել նրա գլխին։ Դաժան ծեծին միացել է նաև բենզին գնող երիտասարդը։ Աշխատակիցն ուժգին հարվածներից ընկել է գետնին։
Երիտասարդներն էլ հափշտակել են նրա բջջային հեռախոսն ու, նախնական հաշվարկով՝ 117․000 դրամ։
Ավազակային հարձակման փաստով քրեական գործ հարուցվեց։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, համագործակցված աշխատանքով, պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ և, որ ամենակարևորն է՝ ավազակություն կատարած երիտասարդների ինքնությունը։
Դեպքից երեք օր անց՝ ապրիլի 4-ին, քրեական հետախույզներն ու հատուկ նշանակայիններն իրականացրեցին հատուկ գործողություն։
Ավազակություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվածներն են 26-ամյա Նորայր և 21-ամյա Նարեկ Մանուկյանները, որոնք եղբայրներ են և նրանց ընկերը՝ 21-ամյա Աղասի Չախոյանը։ Նրանք որպես կասկածյալներ ձերբակալվեցին։
Աղասի Չախոյանենց շենքի շքամուտքում իրավապահները հայտնաբերել են տուժողի թաքցված բջջային հեռախոսը։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Կրթության, գիտության և նորարարության ոլորտում համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Չեռնոգորիա...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր