1976թ-ին Գարիկ Մարտիրոսյանը Նյու Յորքում Led Zeppelin խմբի համերգին է եղել
Հայ շոումենն իր Instagram-ում հրապարակել է արխիվային լուսանկար։ Գարիկ Մարտիրոսյանն իր տատիկին է ցույց տվել։

«Ես եմ՝ տատիկիս հետ։ Լուսանկարն ուղիղ 42 տարի առաջ է արվել՝ 1976-ի ապրիլի 5-ին, Բրուքլինում։ Մենք ամբողջ ընտանիքով Նյու Յորք էինք ժամանել Led Zeppelin խմբի համերգին։ Համերգն արդեն ջնջվել է իմ հիշողությունից, բայց ես առայսօր հստակ հիշում եմ, թե ինչպես էր Փեյջն իր սպիտակ կիթառով նվագում Over the Hills and Far Away ստեղծագործության նախաբանը, կամ ինչպես էր Փլանթը փակ աչքերով երգում Since I’ve been loving you երգը։ Ու չնայած լուսանկարի հակառակ կողմում գրված է․ «Երևան, Լ․ Մելիքյանի ֆոտոատելյե, 1976 թ․», բայց ես ավելի շատ իմ հիշողություններին եմ վստահում, քան ինչ-որ Մելիքյանի։ Ի՞նչ է նա առհասարակ հասկանում հարդ ռոքից, այդ Լ․ Մելիքյանը»,- մակագրել է լուսանկարը Գարիկը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ