Լապշինը դժգոհել է Հայաստանի բարձր գներից
Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում դժգոհել է Հայաստանի թանկ գներից: Նա, մասնավորապես, ուշադրություն է դարձրել այն փաստին, թե որքան թանկ են ավիատոմսերը և հյուրանոցները:
«Հարց իմ հայ ընկերներին: Ասացեք՝ ինչո՞ւ է այդքան թանկ Հայաստան թռչելը: Օրերս տոմս էի փնտրում Երևանից Փարիզ ապրիլի վերջի համար, և բոլոր տոմսերի գները միայն մեկ ուղղությամբ սկսվում են 250 եվրոյից, և դա դեռ էժան է... Իսկ միջինը՝ մի ուղղությամբ՝ 350 եվրոյից սկսած»,- գրել է Լապշինը՝ հավելելով, որ մինչդեռ Վրաստանից Փարիզ հնարավոր է թռչել ընդամենը 50 եվրոյով:
Լապշինը նշել է, որ մյուս խնդիրը հյուրանոցներն են:
«Ասացեք ինձ՝ ինչո՞ւ գրեթե անհնար է Երևանում օրական 50 եվրոյից ցածր գնով հյուրանոց գտնել: Ես խոսում եմ միջին՝ 3-աստղանի հյուրանոցի մասին՝ առանց ճոխության, բայց որպեսզի մաքուր լինի»,- գրել է բլոգերը՝ հավելելով, որ Լոնդոնում 50 եվրոյով ապրում էր մոտավորապես քաղաքի կենտրոնում:
Լապշինը նշել է, որ Իսրայելում ապրող իր մայրը «համեստ թոշակառու է» և կարողանում է իրեն թույլ տալ 500 եվրո բյուջեով մեկշաբաթյա հանգիստ՝ ներառյալ հյուրանոցն ու տոմսերը, Փարիզում, Հռոմում, Լոնդոնում և այլուր, բայց Հայաստանում չի կարող:
«Նրա համար Հայաստան այցելությունը չափազանց թանկ է: Իմ մայրը տիպիկ օրինակ է, թե ինչպես օտարերկրացի զբոսաշրջիկները, Հայաստանի հանդեպ համակրանք ունենալով հանդերձ, ստիպված են ընտրել հանգստի համար այլ երկրներ»,- գրել է նա:
Բլոգերը նաև բողոքել է Հայաստանի ներքին տրանսպորտից և պատմել, թե որքան դժվար է զբոսաշրջիկի համար ճանապարհորդել Հայաստանի ներսում:
Լապշինը նշել է, որ իրեն հասկանալի չէ, թե ինչու Հայաստանն իր հսկայական զբոսաշրջային պոտենցիալով չի փորձում միլիոնավոր զբոսաշրջիկներ ներգրավել և միլիարդավոր դոլարներ աշխատել զբոսաշրջությունից:
«Ոչ մեկ չի խանգարում զբոսաշրջությունը զարգացնելու հարցում, այնպես չէ՞: Ինչո՞ւ երկիր չթողնել եվրոպական բյուջետային ավիաընկերություններին՝ նրանց թույլ տալով թռչել, օրինակ, Գյումրիից: Դա զգալիորեն կմեծացներ զբոսաշրջիկների հոսքը և, բացի այդ, թույլ կտար Հայաստանի բնակիչներին էժան և հարմարավետ կերպով ճանապարհորդել արտասահման: Դա թույլ կտար նաև տասնյակ հազարավոր մարդկանց լավ աշխատավարձով արժանի աշխատանք գտնել»,- գրել է բլոգերը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Կրթության, գիտության և նորարարության ոլորտում համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Չեռնոգորիա...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր