Ռուսաստանը Հայաստանից արտահանում է կապիտալը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2017թ. ընթացքում Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները տխուր պատկեր են բացահայտում: «Ժողովուրդ» օրաթերթը Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ 2017 թվականի հունվար-դեկտեմբերին ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել են 93 մլրդ 43.9 մլն դրամ /193.8 մլն դոլար/, նախորդ տարվա 62 մլրդ 679.3 մլն դրամի /130.5 մլն դոլարի/ փոխարեն:
Թեեւ որոշակի աճ կա, այնուամենայնիվ, նկատենք, որ հիմնական ներդրումները՝ 107.8 մլն դրամ, եկել են օֆշորային Ջերսի կղզուց եւ ուղղվել հանքարդյունաբերության ոլորտ: Իսկ ահա Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր ՌԴ-ն ՀՀ-ից շարունակել է արտահանել կապիտալը. ռուսական կապիտալի արտահոսքը կազմել է մոտ 12 մլրդ դրամ: Փաստորեն, այսօր նման պատկեր ենք գրանցում այն դեպքում, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը խոստացել էր իր «դմփոց-ռեֆորմների» արդյունքում 2017թ. ընթացքում մոտ 450-480 մլն դոլարի ներդրում, այնինչ՝ դրա կեսն անգամ հնարավոր չի եղել ապահովել:
Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Կրթության, գիտության և նորարարության ոլորտում համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Չեռնոգորիա...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր