Արտավազդ Սահակյանը` նախարա՞ր
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նա հարյուրավոր զինվորների ու սպաների կյանք է փրկել Արցախի ազատամարտի ժամանակ, բժշկի «ոսկե» ձեռքերով հազարավոր մարդկանց վերադարձրել է նորմալ կյանքի՝ փրկելով հաշմանդամ դառնալու անխուսափելի թվացող վտանգից:
Միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի համարյա լեգենդ դարձած անունը շատ փրկվածների շուրթերին է: Զարմանալի է, բայց թե՛ ՀՀ առաջին, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ նախագահների օրոք մշտապես խոսվում էր, որ Արտավազդ Սահակյանին նախարար են նշանակելու: Բայց այդպես էլ չտեսանք նրան այդ պաշտոնում: Քաջատեղյակ ենք՝ երբեք չի ձգտել որեւէ պաշտոնի: Եվ ահա օրերս լրատվամիջոցները դարձյալ շրջանառության մեջ են դրել նրան առաջիկայում ՀՅԴ–ի կողմից առողջապահության նախարար նշանակելու մասին լուրերը:
«Փաստի» աղբյուրները վկայում են, որ այս անգամ լուրն ավելի քան հավաստի է: Այնքան հազվադեպ է լինում, որ ժողովրդի սիրելի մարդը նախարար է դառնում, այնքան հազվադեպ՝ որ... չի լինում:
«Փաստի» լրագրողը կարճ հեռախոսազրույց ունեցավ Արտավազդ Սահակյանի հետ, ով այդ պահին վիրահատում էր հերթական հիվանդին: «Ես ավելի լուրջ գործով եմ զբաղված, քան ինձ նախարար նշանակելու մասին ձեր տված հարցն է»,– ասաց վիրաբույժը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ